Ի՞նչ է նրանց պետք երկրի վրա. տեսախցիկն Ատլանտյան օվկիանոսի վրա ՉԹՕ–ների կուտակում է ֆիքսել

© Sputnik / Кирилл Каллиников / Անցնել ֆոտոբանկЦирковой спектакль "OFU.Приземление"
Цирковой спектакль OFU.Приземление - Sputnik Արմենիա
ԱՄՆ–ի Հյուսիսային Կարոլինայի ափերի մոտ տեսախցիկը ֆիքսել է  լուսարձակող չբացահայտված օբյեկտներ: Ուֆոլոգները որոշել են ուսումնասիրել դրանք։

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի - Sputnik. Այս տեսանյութը նկարահանած ամերիկացին լաստանավի վրա է եղել, երբ հանկարծակի երկնքում հայտնվել են առկայծող չբացահայտված օբյեկտներ։ Տեսանյութում կարելի է լսել նույնիսկ այս արտասովոր երևույթի ականատես դարձած ուղևորների զարմացած ձայները։

Հայաստանն այլմոլորակայինների ուշադրության կենտրոնում. քանի՞ ՉԹՕ է նկատվել այս տարվա ընթացքում

Թռչող անձրևանոց - Sputnik Արմենիա
Թռչող հովանոցն ամենուր հետևում է տիրոջը. տեսանյութ

Տեսաձայնագրության հեղինակն այն սոցցանցում տեղադրելով հայտնել էր, որ  չբացահայտված թռչող օբյեկտի հայտնվելու պահին իրենք ափից հեռու են եղել և մերձակայքում որևէ այլ նավ չի եղել։

Երևանի երկնքում տարօրինակ «օբյեկտ» է հայտնվել. թռչող սա՞րք է, թե՞ գիսաստղ

Ուֆոլոգներն ուսումնասիրություն են անցկացրել և պարզել, որ դա զորավարժությունների հետևանք լինել չի կարող, քանի որ այդ օրը մերձակայքում գտնվող կայանից որևէ ինքնաթիռ օդ չի բարձրացել։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала