Պղնձի ու ադամանդի արտահանումը նվազել է, փոխարենը նոր շուկաներ են նվաճում գինին ու շոկոլադը

© Photo / official site of the Prime minister of RAИ.о. министра экономического развития и инвестиций Тигран Хачатрян на совещании у премьер-министра (25 октября 2018). Еревaн
И.о. министра экономического развития и инвестиций Тигран Хачатрян на совещании у премьер-министра (25 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
ՀՀ  Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ամփոփել է տնտեսական տարվա 8 ամիսների ցուցանիշները։ Հայկական գինին, շոկոլադն ու ձուկը հետաքրքրել են արտասահմանցիներին։

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. Հայկական մրգային գինին ու շոկոլադը նոր շուկաներ են գտել։ Այսօր հրավիրած ամփոփիչ ասուլիսում այս մասին հայտնեց ՀՀ  էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Գինիների արտահանման աճը Խաչատրյանը հիմնականում պայմանավորում է հայկական մրգային գինիների, մասնավորապես` նռան գինու նկատմամբ աճող հետաքրքրությամբ։

«Դա հիմնականում պայմանավորված է զբոսաշրջության աճի հետ, քանի որ մարդիկ տեղում ծանթանալով մեր գինիներին ու իրենց հետ տանելով, նաև դրսում են դրանց նկատմամբ պահանջարկ ձևավորում»,– ասաց Խաչատրյանը։

Հունվար– օգոստոս ամիսներին արտահանման աճ է գրանցվել նաև կոնյակի, ծխախոտի, երկաթի ու անմշակ ոսկու, բուսական ու կենդանական արտադրանքի շուկաներում։ Վերջինի աճն, ի դեպ, ապահովվել է հիմանակում թարմ ձկան արտահանումներով։ Իսկ, օրինակ, ոչխարի մսի արտահանումն այս տարի էապես նվազել է։

Медеплавильный завод ACP, город Алаверди - Sputnik Արմենիա
Վարչապետը Ալավերդու պղնձաձուլական գործարանի վերագործարկման ծրագրի մանրամասներից տեղյակ չէ

Կրճատվել են նաև պղնձի, ադամանդի, էլեկտրաէներգիայի ու հագուստի արտահանումները։

Չզտված պղնձի արտահանման կրճատումը Տիգրան Խաչատրյանը մեկնաբանեց բնապահպանական խնդիրների պատճառով Ալավերդու պղնձաձուլական գործարանի չաշխատելու հանգամանքով։ Նախարարի խոսքով, սակայն, դրա փոխարեն Հայաստանից արտահանվում է պղնձի խտանյութ, ինչի շնորհիվ արտահանման կրճատումը շուրջ 40 տոկոսով մեղմվում է։

Տարվա ընթացքում անկում է գրանցվել նաև ալյումինե փայլաթիթեղների արտահանման ցուցանիշում` ամերիկյան պատժամիջոցների կիրառման պատճառով։

«Ութ ամիսների արդյունքում ընդհանուր այս խումբը 6 մլն դոլար արժեքով պակաս է արտահանվել, որը մոտ ութ տոկոս է կազմում նախորդ տարվա համեմատ։ Սակայն վերջին ամիսների ընթացքում նկատվում է արտահանման աճ, սահմանափակումները հանվել են, և մենք տարեվերջին կունենանք էապես ավելի բարելավված վիճակ»,– ասաց նախարարը։

Տարվա ընթացքում խնդիրներ են ի հայտ եկել նաև ադամանդե քարերի հումքի կանոնավոր մատակարարների հարցում։ ՀՀ կառավարությունն ու գործարարներն այժմ, Տիգրան Խաչատրյանի խոսքով, նոր շուկաներ են փնտրում։ Նախարարը հույս հայտնեց, որ տարեվերջին մինչև 7 տոկոս արտահանման աճ է արձանագրվելու։ 

Как в Ереване прошли Винные дни - Sputnik Արմենիա
Գինիների արտահանումն աճել է. Փաշինյանը հայկական նոր բրենդի նախանշաններ է տեսնում

Նվիրվում է շոկոլադասերներին կամ ինչպես է հայտնվել շոկոլադի առաջին հայկական ապրանքանիշը

Ինչ վերաբերում է ընդհանուր տնտեսական ցուցանիշներին, Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ 2019թ.–ի առաջին 8 ամիսներին գրանցվել է տնտեսական ակտիվության  7տոկոս ցուցանիշ։ Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 9.5տոկոսով: Դրա  մեջ գերակշռողը մշակող արդյունաբերության աճն է, որն այս տարի 10.4 տոկոս է կազմել։

Արտահանման ընդհանուր աճը կազմել է 4.6 տոկոս, ծառայություններինը` 15.5,  շինարարությանը՝ 4,4, զբոսաշրջության աճը` 12.3 տոկոս։

Կառավարությունը հույս ունի, որ մինչև տարեվեջ այս ցուցանիշը կհասնի 15 տոկոսի։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала