00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սարսափելի սպանության գործով նոր փաստեր են ի հայտ եկել. կասկածյալներից մեկը մյուսի քեռին է

© Sputnik / Aram NersesyanВанадзор
Ванадзор - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քննչական կոմիտեն նոր տեղեկություններ է հայտնում օրեր առաջ վանաձորյան շենքերից մեկի նկուղում տեղի ունեցած աղմկահարույց դեպքի մասին։

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. Վանաձորում տեղի ունեցած զինված միջադեպի փաստով հարուցված քրեական գործով սպանության մեջ կասկածվող երկու անձինք կալանավորվել են: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ Բացի այդ, կատարված օպերատիվ–քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նրանք ազգակցական կապ ունեն։

Կալանավորվածներից մեկը, որ ծնվել է 1980 թվականին և Վանաձորի բնակիչ է, մյուսի` 1973թ.–ին ծնված վանաձորցու քրոջորդին է։

Նրանց երկուսին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանություն):

Полиция Армении, Ванадзор - Sputnik Արմենիա
Վանաձորյան սարսափելի սպանության հետքերով. ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնում

Հիշեցնենք` դեպքը տեղի էր ունեցել հոկտեմբերի 4-ին, ժամը 23:55-ին։

Դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը շենքի նկուղում հայտնաբերել էր 1989 թվականին ծնված երկու երիտասարդի դի, ևս 6 հոգու տեղափոխվել էին Վանաձորի բժշկական կենտրոն: Նրանցից մեկը՝ 1994 թվականին ծնված երիտասարդը, հիվանդանոցի ճանապարհին մահացել էր։

Սպանվածների թվում էր նաև Վանաձորում որպես քրեական հեղինակություն հայտնի «ոչխարագողի տղա Անդրուշիկը», որը նախկինում դատապարտվել էր սպանության համար։

Արմավիրի մարզում 10-րդ դասարանցու են դանակահարել

Դեպքից հետո բերման էր ենթարկվել վիճաբանության մասնակիցներից մեկը։ Նա խոստովանել էր, որ սպանություն կատարելու դիտավորությամբ իր «Մակարով» ատրճանակից կրակել է վիճաբանությանը ներկա անձանց ուղղությամբ։

«Մակարով» տեսակի ատրճանակը, որի գործարանային համարը ջնջված էր, դեպքից հետո հայտնաբերել էին ոստիկանները։

Ванадзор - Sputnik Արմենիա
Վանաձորում տեղի ունեցած սարսափելի սպանությունը բացահայտվել է

Երկրորդ կասկածյալը` ձերբակալվածի քրոջորդին, հայտնաբերվել ու բերման էր ենթարկվել հայ–վրացական սահմանից։

Նա խոստովանել էր, որ հոկտեմբերի 4-ին Վանաձորի Միչուրինի 20 հասցեի նկուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ինքնաձիգով կրակել է 2 հոգու ուղղությամբ և փախել:

Վրաերթ «Օջախ» ռեստորանի դիմաց. մահացածը հարսանիքից էր դուրս եկել

Դեպքի վայրի զննության ժամանակ հայտնաբերվել էին արնանման հետքեր, վերցվել նմուշներ: Հայտնաբերվել էին նաև 5,45 մմ 6 պարկուճ, 2 գնդակ/, 9մմ 4 պարկուճ և 2 գնդակ, 9մմ գազային փամփուշտ և նույնատիպ 2 փամփուշտներ՝ պահունակի մեջ, դանակներ, կանեփ բույսի նմանվող չորացված զանգված:

Նշենք, որ ոստիկանության տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն` կրակոցների հետևանքով մահացածներն են Վանաձոր քաղաքի բնակիչներ 30-ամյա Անդրանիկ Օհանյանը, 30-ամյա Գոռ Գրիգորյանը և 25-ամյա Դավիթ Օհանյանը, վիրավորները` 26-ամյա Գևորգ Գևորգյանը, 29-ամյա Լևոն Ժամհարյանը, 25-ամյա Լևոն Խաչատրյանը և 21-ամյա Անդրանիկ Թադևոսյանը:

«Մասիս» ԲԿ-ի պահեստապետն ու տնօրենը վիճել են. հիվանդանոցի տնօրենը վնասվածք է ստացել

Լրահոս
0