Գրիգորի Հայրապետովն ազատվել է աշխատանքից

© Photo : official site of the Prime minister of RAГригорий Айрапетов
Григорий Айрапетов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետն աշխատանքից ազատվել է Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ։

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Հայրապետովն ազատվել է աշխատանքից։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

Главный прокурор Артур Давтян на заседании правительства Армении (11 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Վայոց Ձորի դատախազն ազատվել է պաշտոնից. Արթուր Դավթյանը մի շարք հրամաններ է ստորագրել

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 16.1-ին հոդվածի 1-ին մասի.

Գրիգորի Հայրապետովին ազատել Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից»,- նշված է տարածված հաղորդագրության մեջ:

Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է առողջապահության փոխնախարարին

Հիշեցնենք` Հայրապետովը պետական պահպանության ծառայության պետի պաշտոնում նշանակվել էր 2018թ-ի հունիս 12-ին։

Լրահոս
0