Չտեսնելով իր աչքի գերանը. Ադրբեջանը «չի հիշում» Հիտլերի հետ համագործակցած իր հերոսին

© Sputnik / Алексей Филиппов / Անցնել մեդիապահոցПрезидент Азербайджана Ильхам Алиев
Президент Азербайджана Ильхам Алиев - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ադրբեջանի հերոս Մամեդ Էմին Ռասուլզադեն կանգնած էր ԽՍՀՄ–ի դեմ կռվող նացիստական «Ադրբեջանական լեգեոնի» ակունքներում։ Ադրբեջանում Ռասուլզադեին նվիրված են փողոցներ, կանգնեցված են արձաններ։

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. Երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անհիմն մեղադրում է Գարեգին Նժդեհին նացիստական Գերմանիայի հետ համագործակցության մեջ, նա մոռանում է Ադրբեջանում հերոսացված 20-րդ դարի գործիչ Մամեդ Էմին Ռասուլզադեին, որը կանգնած էր ԽՍՀՄ-ի դեմ կռվող «Ադրբեջանական լեգեոնի» ակունքներում։

Премьер-министр Армении Никол Пашинян и президент Азербайджана Ильхам Алиев на заседании Совета глав государств СНГ (11 октября 2019). Ашхабад - Sputnik Արմենիա
Նախքան Հայաստանին կոչ անելն Ալիևը պետք է հրաժարվի Ռամիլ Սաֆարովին հերոսացնելուց. ԱԳՆ

Հոկտեմբերի 11-ին Աշխաբադում ԱՊՀ երկրների ղեկավարների նիստին Ալիևը Նժդեհին սևացնելու փորձ էր արել, ինչին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակադարձել էր` ասելով, որ Նժդեհը պայքարել է թուրքերի դեմ, ոչ թե Խորհրդային Միության։

Խորհրդային Միության դեմ կռվող նացիստական բանակում կային ազգային լեգեոններ, որոնց շարքում կային հայկական, վրացական և ադրբեջանական լեգեոններ։ Այն դեպքում, երբ որևէ փաստ չկա Գարեգին Նժդեհի` հայկական լեգեոնում կռվելու վերաբերյալ, Մամեդ Էմին Ռասուլզադեն պաշտոնապես գլխավորել է Գերմանիայում ադրբեջանական ներկայացուցչությունը և անձամբ մասնակցել «Ադրբեջանական լեգեոնի» ստեղծմանը։

Ղևոնդյան. «Փաշինյանի պատասխանն Ալիևին բավականին փաստարկված էր, թիրախային ու կոռեկտ»

Բացի այդ, լեգեոնների գործողությունները տարբեր մասշտաբների են եղել։ Ամերիկացի պատմաբան Ալեքսանդր Դալլինը իր «Գերմանական գերիշխանությունը Ռուսաստանում, 1941-1945» աշխատությունում գրում է, որ Ադոլֆ Հիտլերը չէր վստահում հայկական և վրացական լեգեոններին, հուսալի էր համարում միայն ադրբեջանական լեգեոնը։ Հիտլերի անվստահությունը հիմնված էր շշուկների վրա, որ հայկական լեգեոնի ներկայացուցիչները օգնում են գերիներին փախչել։ Դեպքերից մեկը հետագայում հաստատվեց` հրեա գերի Իոսիֆ Կոգանը փրկվելուց հետո պատմել է, որ հայերի օգնությամբ է փախել համակենտրոնացման ճամբարից։ «Ադրբեջանական լեգեոնը» բավականին հարգված էր նացիստական կառավարության կողմից, նրան էր «վստահված» Լեհաստանի դեմ 1944 զինված գործողությունները։

© Photo : Public domain / VoAՄամեդ Ռասուլզադե
Մամեդ Ռասուլզադե - Sputnik Արմենիա
1/4
Մամեդ Ռասուլզադե
© Photo : Public domainՄամեդ Ռասուլզադե
Մամեդ Ռասուլզադե - Sputnik Արմենիա
2/4
Մամեդ Ռասուլզադե
© Photo : National Bank of AzerbaijanՄամեդ Ռասուլզադե
Մամեդ Ռասուլզադե - Sputnik Արմենիա
3/4
Մամեդ Ռասուլզադե
© Photo : Post of Azerbaijan/AzermarkaՄամեդ Ռասուլզադե
Մամեդ Ռասուլզադե - Sputnik Արմենիա
4/4
Մամեդ Ռասուլզադե
1/4
Մամեդ Ռասուլզադե
2/4
Մամեդ Ռասուլզադե
3/4
Մամեդ Ռասուլզադե
4/4
Մամեդ Ռասուլզադե

«Ադրբեջանական լեգեոնի» ստեղծման հիմքում կանգնած Մամեդ Էմին Ռասուլզադեն Ադրբեջանի առաջին հանրապետության (1918-1920) խորհրդարանի նախագահն էր։ Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատումից հետո Ռասուլզադեն տեղափոխվում է Թուրքիա։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ռասուլզադեին ադրբեջանական էմիգրացիայի այլ անդամների հետ հրավիրում են Բեռլին` Գերմանիայի նացիստական կառավարության հետ բանակցություններ վարելու համար։ Բանակցությունների արդյունքում որոշվում է, որ Ռասուլզադեն գլխավորելու է Գերմանիայում ադրբեջանական ներկայացուցչությունը։

Վարչապետի ելույթը ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին - Sputnik Արմենիա
«Ալիևի ասածը լսելիս «Կովկասի գերուհին» հիշեցի». Փաշինյանի պատասխանը Ալիևին. տեսանյութ

Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության գեներալ–մայոր Լև Սոցկովը իր «Անհայտ սեպարատիզմ» աշխատության մեջ գրում է, որ Ռասուլզադեն կապ ուներ Կարմիր բանակի դեմ դիվերսանտներ ուղարկելու հետ։

Սոցկովը նաև նշում է, որ պայմանավորվածության համաձայն նացիստական կառավարությունը չի բավարարում Ռասուլզադեի` Ադրբեջանի անկախացման պահանջը։ Հարաբերությունները սրվում են և Ռասուլզադեին զրկում են Գերմանիայում ադրբեջանական ներկայացուցչության ղեկավարի պաշտոնից։ Գործիչը վերադառնում է Թուրքիա, որտեղ էլ մահանում է 1955-ին։

Ինչու կապիտան Մոսեսովը չենթարկվեց գեներալ Նազարբեկյանի հրամանին և ինչու նրան միացավ Նժդեհը

Ադրբեջանում Ռասուլզադեն ազգային հերոս է համարվում։ Նա պատկերված է 1000 մանաթի թղթադրամի վրա, նրա պատվին արձաններ են կանգնեցված Ադրբեջանի Գյանջա, Նովխանի և Զաքաթալա քաղաքներում, Բաքվում էլ կա նրա անվան փողոց։ 2015-ին Իլհամ Ալիևի հրամանով Բաքվի «Ուլդուզ» մետրոյի կայարանի մոտ տեղադրված Ռասուլզադեի արձանը հանվել է, դրա փոխարեն դրվել է Հեյդար Ալիևի արձանը։ Սակայն դա ավելի շատ կապված էր ավագ Ալիևին էլ ավելի հերոսացնելու, ոչ թե Ռասուլզադեի դերը փոքրացնելու հետ։ 2014-ին Իլհամ Ալիևի հրամանով Ադրբեջանում մեծ շուքով նշվել է Մամեդ Էմին Ռասուլզադեի 130-ամյակը։

Փաշինյանի պատասխանն Ալիևին պետական մտածելակերպի դրսևորում է. Արփինե Հովհաննիսյան

Լրահոս
0