«Ռազմական գործողությունները Սիրիայում կհանգեցնեն հակամարտության սրման». Սարգիս Գրիգորյան

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արաբագետ Սարգիս Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Սիրիայի տարածքում Թուրքիայի իրականացրած ռազմական գործողություններին և սիրիական հակամարտության ներկա փուլի առանձնահատկություններին:

Թուրքիան վաղուց էր պատրաստվում այդ հարձակմանը, քանի որ հայտարարել էր այդ մասին և բանակցություններ էր վարում շահագրգիռ կողմերի հետ: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց արաբագետ Սարգիս Գրիգորյանը։

Бойцы Свободной сирийской армией выходят из пещеры на окраине Северного города Джиср-эш-Шугур, к западу от города Идлиб (9 сентября 2018). Сирия - Sputnik Արմենիա
Սիրիացի զինվորականները հանդիպել են ամերիկյան բանակի նահանջող զինվորներին. տեսանյութ

«Ռազմական գործողությունները, սակայն, կհանգեցնեն հակամարտության սրման և Դամասկոսի հետ հարաբերությունների վատթարացման»,- նշեց նա: 

Անդրադառնալով հակամարտության մեջ քրդական գործոնին՝ արաբագետը կարծում է, որ դա պատրվակ էր Թուրքիայի համար Սիրիայի տարածք մտնելու, քրդերին ու «Իսլամական պետության» ահաբեկիչներին նույնացնելու և նրանց Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններից դուրս մղելու համար, որպեսզի հետագայում այդտեղ բնակեցնի Թուրքիայում հանգրվանած սիրիացի փախստականներին՝ ստեղծելով անվտանգության յուրատեսակ բուֆերային գոտի: 

«Անկախ ամեն ինչից՝ քրդերին «Իսլամական պետության» ահաբեկիչների հետ համեմատելը տեղին չէ, նրանք տարածաշրջանում տարբեր նպատակներ են հետապնդում», - ասաց Գրիգորյանը:

Գրիգորյան․ «Գերտերությունների արձագանքը Սիրիայի հարցում այնքան էլ կոշտ չէ»

Հիշեցնենք`հոկտեմբերի 9-ից Թուրքիայի բանակը զինված գործողություններ է սկսել Սիրիայի հյուսիս–արևելքում: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախապես հայտարարել էր Սիրիայում` Քրդստանի աշխատավոր կուսակցության և «Իսլամական պետության» դեմ ուղղված «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունների մեկնարկի մասին։ 

Լրահոս
0