00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Սերգեյ Լավրով
Ռուսաստանն ու Հայաստանը հետ դեռ դաշնակիցներ են․Լավրով
17:47
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքվի հերթական հիստերիան Զատուլինին չի զարմացրել. վաղուց գիտեր, որ ադեկվատ չեն

© Sputnik / Asatur YesayantsКонстантин Затулин
Константин Затулин  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կոնստանտին Զատուլինը բողոքի նոտան չի կարդացել, բայց վերջին օրերին բազմաթիվ մեղադրանքներ է լսել իր հասցեին։

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը ոչ ադեկվատ է անվանել Ադրբեջանի արձագանքը վերջերս Արցախ կատարած իր այցին։

Второе заседание армяно-российского Лазаревского клуба (5 марта 2019). Москвa - Sputnik Արմենիա
Հայաստանն ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք ունի, իսկ մենք` գնահատելու. Զատուլին

Պատգամավորի խոսքով` Բաքվում անպարկեշտ հիստերիաներ են բարձրացնում ցանկացած այցի պատճառով։ Բայց պետք է հասկանալ, որ Զատուլինն ինքը զենք չի վաճառում, այլ հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության օգտին։

Ռուս պատգամավորն ավելի վաղ Ստեփանակերտում մասնակցել է «Արցախի ընկերների համաժողով» միջազգային համաժողովին։ Դրանից հետո պաշտոնական Բաքուն բողոքի նոտա է հղել։ Մեկնաբանելով դա` Զատուլինն ասել է, որ նոտան չի կարդացել, բայց այս օրերին բազմաթիվ վիրավորանքներ է լսել իր հասցեին։

Քննարկման դիմաց հող հանձնելն անհնար է․ Զատուլինը` ղարաբաղյան կարգավորման մասին

«Իմ խոսքերն աղավաղվում են, թեև կա իմ ելույթի սղագրությունը։ Ես Ադրբեջանի հասցեին ոչ մի վատ բան չեմ ասել, այլ ընդամենը նշել եմ, որ մենք հանդես ենք գալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին և դեմ ենք ցանկացած ռազմական սպառնալիքի։ Ինչ վերաբերում է իմ հասցեին հնչող սպառնալիքներին` ես սովոր եմ դրանց»,–նշեց պատգամավորը։

Նա կարծում է, որ ադրբեջանական կողմի անադեկվատության մասին արդեն բոլորը գիտեն։

«Բաքվում ոչ միայն իրենց իրավունք են վերապահում վիրավորել, վերագրել, բանսարկություններ անել, հրապարակավ հայտարարություններ անել ինչ–որ մեկի ինչ–որ տեղ ժամանելու վերաբերյալ։ Նրանք իրենց թույլ են տալիս մեր փոխարեն որոշել, թե որն է մեր շահը», – ասել է Զատուլինը։

Ինչ վերաբերում է Ստեփանակերտում տեղի ունեցած համաժողովին, ապա նա հիշեցրել է, որ դրան մասնակցել են 150 հյուրեր 30 երկրերից։ Մեծ պատվիրակություն է եղել ԱՄՆ–ից, ներառյալ` սենատորներ։

Премьер-министр Армении Никол Пашинян и президент Азербайджана Ильхам Алиев на заседании Совета глав государств СНГ (11 октября 2019). Ашхабад - Sputnik Արմենիա
Նախքան Հայաստանին կոչ անելն Ալիևը պետք է հրաժարվի Ռամիլ Սաֆարովին հերոսացնելուց. ԱԳՆ

«Որքանով ինձ հայտնի է` Ադրբեջանում արևմտյան երկրներից ոչ մեկին պատրաստ չեն քննադատել, բայց շարունակում են վրդովվել իմ հարցում», – հայտարարել է նա։

Ռուս պատգամավորը հիշեցրել է, որ նրան անցանկալի անձ են հայտարարել Ուկրաինայում և Էստոնիայում։ Եվ այդ ամենը` հայրենակիցների իրավունքները պաշտպանելու համար։ Խորհրդարանականը խոստանում է շարունակել պաշտպանել նրանց, ովքեր ունեն դրա կարիքը. նա դրանում է տեսնում իր դերը։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա պատգամավորը «ամենայն բարիք» է մաղթում նրան և հույս ունի, որ ռուս–ադրբեջանական հարաբերությունները կզարգանան։

Լրահոս
0