Ե՞րբ Հենրիխ Մխիթարյանը կվերադառնա խաղադաշտ. արդեն ժամկետ է նշվում

© AP Photo / Gregorio BorgiaФутболисты "Ромы" Генрих Мхитарян и Лоренцо Пеллегрини празднуют забитый гол во время футбольного матча Серии А между "Ромой" и "Сассуоло" (15 сентября 2019). Рим
Футболисты Ромы Генрих Мхитарян и Лоренцо Пеллегрини празднуют забитый гол во время футбольного матча Серии А между Ромой и Сассуоло (15 сентября 2019). Рим - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, կմասնակցի Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հետ հանդիպմանը։

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը գրեթե վերականգնվել է։ Այս մասին հայտնում է asromacalcio.com-ը:

Футбольный матч отборочной группы J Euro 2020 между сборными Финляндия и Армения (15 октября 2019). Турку, Финляндия - Sputnik Արմենիա
Հայաստանի ազգային հավաքականը զրկվեց Եվրո 2020-ի մասնակցությունից

Ըստ կայքի` Մխիթարյանը դժվար թե հասցնի վերականգնվել մինչև «Սամպդորիայի» հետ Ա Սերիայի հաջորդ տուրի խաղը, բայց մեծ է հավանականությունը, որ կմասնակցի Եվրոպայի լիգայի խմբային փուլի հերթական տուրի՝ Մյունխենգլադբախի «Բորուսիայի», ինչպես նաև Ա Սերիայի 9-րդ տուրի՝ «Միլանի» հետ խաղերին

Նշված խաղերը կկայանան հոկտեմբերի 24-ին և 27-ին:

Հենրիխ Մխիթարյանը կարող էր վնասվածք ունենալ մինչև «Ռոմա» տեղափոխվելը. Ֆոնսեկա

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 29-ին Իտալիայի Ա Սերիայի 6-րդ տուրի «Լեչե»-«Ռոմա» հանդիպման 87-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել և լքել խաղադաշտը։ Մխիթարյանը հոկտեմբերի 1–ին Հռոմում բուժզննման էր ենթարկվել և մեր ավագի մոտ ախտորոշվել էր ազդրի երկար առբերիչ մկանի մասնակի վնասվածք։

Հայ ֆուտբոլասերների արկածները Ֆինլանդիայի ճանապարհին. երկրպագուի օրագիր

 

Լրահոս
0