Որքան գումար կծախսվի «Էրեբունի–Երևան» տոնակատարության համար

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանի տոնն այս տարի կնշվի հոկտեմբերի 19-ին։ Քաղաքի օրվա տոնակատարության համար բյուջեից 190 մլն դրամ է հատկացվել։ Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկայի միջոցով կարող եք իմանալ, թե որքան գումար է ծախսվել վերջին 4 տարում։

Այս տարի իշխանությունը որոշել է հրաժարվել Հանրապետության հրապարակում ավանդաբար անցկացվող համերգից. հիմնական միջոցառումները կկայանան Սարյան փողոցում։ Բոլոր վարչական շրջաններում համերգներ և միջոցառումներ են նախատեսված, օրինակ` Դավթաշենում ջազ կհնչի, Նոր Նորքում` էլեկտրոնային երաժշտություն, իսկ Նուբարաշենում ռոք համերգ կանցկացվի։

«Էրեբունի–Երևանն» առաջին անգամ պաշտոնապես տոնվել է 1968 թվականի հոկտեմբերին, երբ քաղաքը դարձավ 2750 տարեկան։ Այդ ժամանակից տոնն ավանդական է դարձել և, որպես կանոն, նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը։

Լրահոս
0