Երևանում տղամարդը դանակահարել է քրոջ ամուսնուն

© Sputnik / Asatur Yesayants / Полиция и скорая помощь
Полиция и скорая помощь - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Տանը ընտանեկան վիճաբանություն է եղել, աներորդին միջամտել է ու պարզաբանումներին վերջ տալու համար ձեռքը վերցրել դանակը։

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Մեր տեղեկություններով՝ երեկ գիշեր Երևանի հիվանդանոցներից մեկում հոսպիտալացվել է մոտ 45 տարեկան մի տղամարդ։ Բժիշկները պարզել են, որ նա դանակահարվել է և անմիջապես համապատասխան միջոցառումներ են ձեռնարկել։

Ծառայողական պարտականությունները կատարելիս ոստիկան է սպանվել․ հանցագործությունը բացահայտված է - Sputnik Արմենիա
Ինչպես են բերման ենթարկել ոստիկանի սպանության մեջ կասկածվող եղբայրներին. տեսանյութ

Ըստ որոշ լուրերի՝ տղամարդը բուժհաստատություն է տեղափոխվել Ավան-Առինջից։

Տանը ընտանեկան վիճաբանություն է եղել, որին միջամտել է աներորդին։ Վերջինս պարզաբանումներին վերջ է տվել դանակ գործադրելով՝ թիրախ ընտրելով կնոջ ամուսնուն։

Հայրը դանակահարել է անչափահաս որդուն. տղային հիվանդանոց են տեղափոխել

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ ոստիկանության ծառայողները հայտնաբերել ու բերման են ենթարկել տղամարդուն։

Քննություն է տարվում կատարվածի մանրամասները պարզելու համար։

Ծեծկռտուք Երևանում. մասնակիցներից երկուսը կանայք են

Լրահոս
0