Վենեսուելայում Սու–30 է կործանվել. օդաչուները զոհվել են

© Sputnik / Александр Вильф / Անցնել ֆոտոբանկИстребитель Су-30СМ
Истребитель Су-30СМ  - Sputnik Արմենիա
Ավիաաղետում զոհվել են բրիգադի գեներալ Ռաուլ Մարկես Մորիլյոն ու կապիտան Նեսմար Սալազերը։ Կործանման պատճառները հայտնի չեն։

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Սու–30 ՄԿ2 կործանիչը պայթել ու ընկել է կապիտան Մաուել Ռիոսայի ավիակայանից Վենեսուելայի Գուարիկո նահանգում։ Երկու օդաչուն էլ մահացել են։ Այս մասին հայտնում է «Զվեզդա» ամսագիրը` հղում անելով Сontextodiario պարբերականին։

Су-30СМ поступили в Западный военный округ - Sputnik Արմենիա
Օդաչուները վարժանքներ են անցնում. պաշտպանության նախարարը` Սու-30 գնելու մասին

Նշվում է, որ ինքնաթիռը պայթել է թռիչքի ընթացքում։ Ավիաաղետում զոհվել են բրիգադի գեներալ Ռաուլ Մարկես Մորիլյոն ու կապիտան Նեսմար Սալազերը։ Կործանման պատճառները հայտնի չեն։

Գեներալ Վիրջիլիո Մարկեսը կապիտան Մանուել Ռիոսայի ռազմաօդային բազայի հրամանատարն էր, մի քանի տարի շարունակ «Սատանաներ» №11 որսորդական խմբի հրամանատարը։ Բացի այդ, նշվում է, որ բա OV 10 Bronco ու F16 որակավորում ունեցող օդաչու էր։ Մարկեսը Ռուսաստան էր մեկնել Սու–30–ի վրա պարապելու համար։

Ինչպես «Մոսկվան վրեժ լուծեց Երևանից», կամ ադրբեջանական մի ապատեղեկատվության պատմություն

Հուլիսի 27–ին հայտնում էին, որ Վենեսուելայի ԶՈՒ–ի Սու–30 կործանիչը Կարիբյան ծովի վրա եղած միջադեպի ժամանակ «ագրեսիվորեն հետապնդել է» EP-3 Aries ամերիկյան հետախուզական ինքնաթիռը։ Պենտագոնի պնդմամբ` կործանիչը «ոչ անվտանգ հեռավորություն էր պահում` վտանգելով անձնակազմն ու ինքնաթիռը»։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала