«Չեմ ընդունում զոհի ապրելակերպը». Վարդանյանը խոսել է «Ավրորայի» ստեղծման պատճառների մասին

© Sputnik / Asatur YesayantsРубен Варданян на выставке "Это моя история: истории Авроры Мардиганян и других женщин, вдохновляющих мир" (16 октября 2019). Еревaн
Рубен Варданян на выставке Это моя история: истории Авроры Мардиганян и других женщин, вдохновляющих мир (16 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Հայտնի գործարարը փորձում է բարեգործության միջոցով պայքարել անտարբերության դեմ ու հասկացնում է մարդկանց, որ ոչ մի դեպքում չպետք է իրենց զոհ զգան։

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. Խոշոր գործարար ու բարեգործ, «Ավրորա» մրցանակաբաշխության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն առաջիկա միջոցառման հերոսների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ նշեց այն հինգ պատճառները, որոնք հիմք են հանդիսացել այս  նախաձեռնության համար։

На церемонии вручения премии Аврора-2018 (10 июня 2018) - Sputnik Արմենիա
Հայտնի է` ովքեր են «Ավրորա 2019–ի» հերոսները

Վարդանյանի խոսքով` առաջին կուրսից հետո իրեն բանակ են տարել ու ուղարկել Ադրբեջան ծառայելու։ Խորհրդային տարիներին դեռ ղարաբաղյան հակամարտությունը չկար, սակայն մթնոլորտը միևնույնն է՝ լարված էր։ Հայաստան հասնելու համար նրան 27 ռուբլի էր անհրաժեշտ, բայց նա այդ գումարը չուներ։ Ու բոլորովին անծանոթ տղաներ հավաքեցին իրենց վերջին փողերն ու տվեցին իրեն։

«Նրանք անշահախնդիր օգնեցին ինձ։ Մենք այլևս երբեք չենք հանդիպել, բայց ես ընդմիշտ հիշեցի նրանց։ Դա գումարի հարց չէր, դա կյանքի հարց էր։ Ու լրիվ օտար մարդիկ ինձ օգնեցին։ Հիմա էլ մենք ենք փորձում ուրիշներին օգնել»,–ասաց նա։

Վարդանյանը խոսեց նաև այն հինգ պատճառների մասին, որոնք դրդել են իրեն մրցանակաբաշխություն հիմնել։

«Առաջինը` ես չեմ ուզում զգալ ինձ պարտված սերնդի հետնորդ ու զոհ։ Չեմ ընդունում զոհի ապրելակերպը։ Նրանց թվում է, որ չի կարող լինել ավելի վատ, քան իրենց մոտ է։ Իսկ մենք ամբողջ աշխարհից Հայաստան ենք բերում մարդկանց, որոնց իրենց կյանքում հաղթահարել են բարդ իրավիճակներն ու ցույց ենք տալիս`ինչ է կատարվում մոլորակի վրա, ինչու չպետք է անվերջ խղճանք ինքներս մեզ»,– նշեց մրցանակաբաշխության հիմնադիրը։

Երկորդ պատճառը,  Վարդանյանի խոսքով, պայքարն է  անտարբերության դեմ։ Նա ասում է, որ պետք է հրաժարվել այն մտքից, որ փոքր ժողովուրդներն ու փոքր երկրները չեն կարող ոչինչ փոխել։

Президент Армении Армен Саркисян на концерте, посвященном церемонии вручения премии Аврора (10 июня 2018). Ереван - Sputnik Արմենիա
Այսօր մենք վերադարձնում ենք այն, ինչ ստացել ենք 100 տարի առաջ. Ավրորա 2018.վերջին ակորդներ

«Երրորդ պատճառն այն է, որ չեմ ուզում անցյալով ապրել։ Ես հիշում եմ այն, բայց առաջ եմ նայում։ Մենք պետք է նայենք դեպի ապագան։ Պետք է հիշենք հերոսներին ու իրադարձությունները, բայց պետք է նոր ապագա կառուցենք», – ընդգծեց բարերարը։

Չորրորդ պատճառն այն է, որ ինչպես անհատները, այնպես էլ ժողովուրդները, ուրիշներին օգնելով՝ ուժեղանում են։ Վարդանյանը կարևոր է համարում, որ մարդիկ իրենց ուժեղ զգան, երբ օգնության ձեռք են մեկնում ու երախտագիտության չսպասեն։ Հենց դա է չորրորդ պատճառը։

«ХХI դարում չի կարելի հարուստ կայսրություն ստեղծել, պարիսպներ սարքել հետևում ու չտեսնել` մոլորակի վրա ինչ է կատարվում։ Աշխարհը միասնական է դառնում, ու մենք պետք է կամ սպանենք միմյանց, կամ փոխվենք ու ապրենք սիրո մեջ։ Մարդկությունն այլ ելք չունի։ Մրցանակաբաշխության բոլոր հերոսներն օգնել են մեզ լինել ուժեղ ու հաջողակ ազգ, ու դրա համար ես շնորհակալ եմ բոլորին»,– նշեց Վարդանյանը։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից՝ ի նշան  նրանց փրկողների հանդեպ երախտագիտության։

#AraratChallenge: Рубен Варданян - Sputnik Արմենիա
AraratChallenge. Ավրորան նոր մարտահրավեր է նետում աշխարհին

Այն մերօրյա հերոսներին հնարավորություն է տալիս կյանք և հույս պարգևել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն ողջ աշխարհում, այդպիսով՝ շարունակելով մարդասիրության համաշխարհային շղթան։

«Ավրորա» միջազգային մարդասիրական նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանի մարդասիրական և բարեգործական նախաձեռնությունն է, որին արդեն միացել են ավելի քան 440 նոր աջակիցներ և գործընկերներ:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացնում է երեք կազմակերպություն՝ Aurora Humanitarian Initiative հիմնադրամը (Նյու Յորք, ԱՄՆ), 100 Lives հիմնադրամը (Ժնև, Շվեյցարիա) և IDeA հիմնադրամը (Երևան Հայաստան):

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն