Հռիփսիմե Հակոբյանը որդու հետ լուսանկար է հրապարակել Արցախից

© Photo : provided by M.MkrtchyanПевец Мартин Мкртчян с супругой Рипсиме Акопян
Певец Мартин Мкртчян с супругой Рипсиме Акопян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Ճանաչված երգչուհի Հռիփսիմե Հակոբյանին ու ամուսնուն` Մարտին Մկրտչյանին Արցախում շատ ջերմ են ընդունել:

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. Հայտնի երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը Instagram-ի իր էջում որդու հետ լուսանկար է հրապարակել  Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու ֆոնին:

Երգչուհին լուսանկարին կից նշել է, որ գտնվում է Արցախում:

View this post on Instagram

A post shared by Hripsime Hakobyan (@hripsimehakobyanofficial) on

Երգչուհու երկրպագուներին շատ է դուր եկել լուսանկարը: Նրանք բազմաթիվ հաճոյախոսություններ են հնչեցրել Հռիփսիմեի հասցեին:

Հայ երգիչը, տատն ու Երևանից Մոսկվա թռչող ուղևորների արտակարգ 1,5 ժամը Մինվոդիում. բացառիկ

«Շատ լավն եք, Հռիփսիմե ջան», «Հրաշք եք», «Սեփական երեխայից թանկ ու կարևոր մարդ չկա աշխարհում»,-գրել են էջի հետևորդները:

Երգչուհին նաև տեսանյութ է հրապարակել ամուսնու՝ Մարտին Մկրտչյանի հետ Արցախում տեղի ունեցած մենահամերգից:

View this post on Instagram

A post shared by Hripsime Hakobyan (@hripsimehakobyanofficial) on

«Անչափ շնորհակալ եմ, իմ ջերմ Արցախ»,-տեսանյութին կից գրել է երգչուհին:

Հռիփսիմե Հակոբյանի լացն ու փախուստը. հայտնի զույգը նշում է ամուսնության 6–ամյակը

Նշենք, որ հոկտեմբերի 14-15-ին Արցախում Հռիփսիմե Հակոբյանը և Մարտին Մկրտչյանը հանդես եկան մենահամերգներով:

Հիշեցնենք` տևական ժամանակ է` խոսակցություններ են պտտվում, որ հայտնի զույգը մշտական բնակություն է հաստատել ԱՄՆ-ում։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала