00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որքանո՞վ է իրատեսական Փաշինյանի ասած 10 մլն ծառ տնկելը. վերցնենք ցնցուղն ու ջրենք անապատը

© Sputnik / Aram NersesyanПремьер-министр Никол Пашинян на Гала ужине и церемонии награждения участников форума WCIT 2019 (8 октября 2019). Еревaн
Премьер-министр Никол Пашинян на Гала ужине и церемонии награждения участников форума WCIT 2019 (8 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով 2020 թվականի 10-րդ ամսվա 10-րդ օրը միանգամից 10 միլիոն հատ ծառ տնկելու մասին, բավականին ուրախացրեց ծառասերներին, բայց և շոկի մեջ գցեց ծառագետներին:

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik, Արմեն Հակոբյան. Մեկ օրում 10 միլիոն ծառ տնկելու համար գործընթացը պետք է սկսել անհապաղ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց անտառագետ-ծառագետ, Մեղրու անտառտնտեսության նախկին տնօրեն Գևորգ Մարգարյանը` արձագանքելով վարչապետի` «10 միլիոն ծառ տնկելու» հայտարարությանը։

«Հին անտառագետներին, մասնագետներին, դենդրոլոգներին, մեծից փոքրին պիտի այդ գործում ներգրավել, աշխատանքները կազմակերպել, թե չէ տնկին հողի մեջ դնելը մի բան է, աճեցնելն՝ այլ: Թե չէ՝ 10-ը միլիոն տնկի կարող է այսօր մտցնեն հողը, 5 օր հետո չորանա, ո՞վ է դրա պատասխանը տալու»,– նշեց նա:

Անտառագետը կարծում է, որ այդ ծրագիրը կյանքի կոչելու համար արդեն իսկ պետք է սկսել հողի նախապատրաստման, տնկանյութի ձեռքբերման, տնկանյութի աճեցման, սերմերի մթերման գործընթացը: Մեկ ժամվա ուշացումն անգամ կարող է մեծ նշանակություն ունենալ: 

Внеочередное заседание правительства Армении (10 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
200 մլրդ դրամով ավելի. կառավարությունը հավանություն է տվել 2020-ի պետական բյուջեի նախագծին

Հոկտեմբերի 16-ին «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. փոխակերպելով բանականությունը» համաժողովում ունեցած իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Մեր կառավարությունը շատ ամբիցիոզ մի ծրագիր է մշակել, որը պիտի իր գագաթնակետին հասնի 2020 թվականի հոկտեմբերի 10-ին: Այդ օրը մենք պլանավորում ենք Հայաստանի Հանրապետությունում տնկել 10 մլն ծառ 10-րդ ամսի 10-րդ օրը, որը կխորհրդանշի 10 մլն հայության միասնությունը Հայաստանի պետականության, Հայաստանի Հանրապետության շուրջ և Հայաստանի Հանրապետությունում»։

Գևորգ Մարգարյանն, օրինակ, ընդունելի է համարում, որ պտղատու տնկիներն էլ այդ 10 միլիոնի մեջ նկատի ունենան, ինչը, մոտավոր հաշվարկներով, կարող է հասնել մինչև 2 միլիոնի: Տարբեր տնկարաններ էլ կարող են տարատեսակ տնկիների քանակ ապահովել: Բայց նաև ներկրելու, ասենք, թաղարներով պատրաստի տնկիներ բերելու կարիք կարող է զգացվել նպատակադրած թիվն ապահովելու համար:

«Եթե 10 միլիոն տնկի ուզում եք տնկել, ասենք` թաղարներով ներմուծենք, հողում դնենք` հնարավոր է: Ցանկություն է պետք: Ու այդ գործի գլխին մասնագետ պետք է դնեն, ոչ թե երեխայի»,-նկատում է վաստակաշատ անտառագետը:

Նա նշեց նաև, որ 10 միլիոն ծառ աճեցնելու համար, պատկերավոր ասած՝ 10 միլիոն լիտր բենզին էլ է պետք. չէ՞ որ տնկիները խնամքի կարիք են ունենալու: Մասնագետը ուշադրություն է հրավիրում նաև այդ քանակությամբ տնկիների խնամքի համար անհրաժեշտ բանվորական ուժ և ֆինանսավորում ապահովելու անհրաժեշտության վրա:

Премьер-министр Никол Пашинян в туристическом автобусе  - Sputnik Արմենիա
Զբոսաշրջությունը շարունակում է զարգանալ. Փաշինյանը դիմել է տաքսիստներին ու անցորդներին

Մասնագիտական գրեթե նույն շեշտադրումներն է անում նաև «Էյ-Թի-Փի» («Հայաստան ծառատունկ», ATP) բարեգործական ու մասնագիտացած հիմնադրամի Հայաստանի գրասենյակի ծրագրերի համակարգող Արթուր Հարությունյանը:

«Մենք պատրաստ ենք աջակցել տնկիներով, բայց դա ինչքանով իրատեսական կլինի տնկելը, ես չեմ կարող ասել»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Այս կազմակերպությունը նաև իր տնկարանն ունի, որի տարեկան առավելագույն հնարավորությունը մինչև 1 մլն տնկի է:

«Էյ-Թի-Փի»-ն, ըստ Արթուր Հարությունյանի տրամադրած տվյալների` տարեկան 250 հազար տնկի է դնում հողի մեջ, նվազագույնը՝ 60-70 տոկոս կպչողականությամբ:

Սա չափազանց կարևոր է այն իմաստով, որ 10 միլիոն տնկի եթե նույնիսկ տեսականորեն հնարավոր լինի տնկել մեկ օրում ու միանգամից`դրանք, միևնույնն է, վայրկենապես չեն աճելու: Տնկիները նախ պետք է «կպչեն»:

«Տնկին պետք է խնամվի, միայն տնկելով չէ: Խնամքի աշխատանքներ պիտի արվեն, ցանկապատվեն տարածքները: Չորս-հինգ տարի պարբերաբար պիտի խնամվեն այդ տնկիները, քաղհան, համապատասխան այլ աշխատանքներ արվեն, նաև եթե վերատնկման կարիք կա, վերատնկում կատարվի»,–ասաց մասնագետը:

Կարճ ասած՝ միանգամից 10 միլիոն ծառ տնկելու ցանկությունը գեղեցիկ է, իհարկե, բայց հանաք-մասխարայություն չէ:

Деревушка в окресностях Ашоцка - Sputnik Արմենիա
Սառը, բայց ոչ անհոգի․ ինչով են ապրում Հայաստանի հեռավոր հյուսիսում

Իսկ որքանո՞վ է կառավարության մոտեցումը լուրջ, կարելի է ավելի լավ պատկերացնել, եթե գործադիրը վաղը հրապարակի արդեն իսկ մշակված, այսինքն՝ պատրաստի ծրագիրը:

Համենայն դեպս, վարչապետն ընդգծել է, որ ամբիցիոզ ծրագիր են մշակել: Ու նրա նման շեշտադրումը հուշում է, որ ծրագիրը շարադրված կա` մանրամասն հաշվարկներով, ֆինանսական ապահովմամբ, տեխնիկական ու բանվորական աշխատուժի հաշվարկով, տնկավայրերի հստակեցմամբ ու տնկիների տեսակների հաշվարկով։

Լրահոս
0