Ադրբեջանցի հաքերները կոտրել են Հայաստանի վարչապետի կայքը. լուսանկար

© Sputnik / Asatur YesayantsОфициальный визит премьер-министра Грузии Георгия Гахария в Армению (15 октября 2019). Еревaн
Официальный визит премьер-министра Грузии Георгия Гахария в Армению (15 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ցանցահենները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կայքում հրապարակել են Իլհամ Ալիևի ելույթի տեսանյութը։

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. Ադրբեջանական հաքերները կոտրել են Հայաստանի վարչապետի կայքը և այնտեղ հրապարակել Ադրբեջանի նախագահի ելույթը, որը հնչել է «Վալդայ 2019» համաժողովի ընթացքում։

Նորությունը վերնագրված է «Ղարաբաղն Ադրբեջան է, և բացականչական նշան» (Ալիևի հայտարարությունը համաժողովում)։

Ցանցահենները նաև գրություն են թողել. «Կոտրել են Ferid23–ը և LozariuS–ը»։

Նրանք նաև գրել են «Anti-armenia Team» հաքերային խմբի անունը։ Ադրբեջանական ԶԼՄ–ների հաղորդմամբ` այն գործում է 2011թ–ից։

© Photo : Screenshot / primeminister.amԱդրբեջանցի հաքերները կոտրել են Հայաստանի վարչապետի կայքը
Ադրբեջանցի հաքերները կոտրել են Հայաստանի վարչապետի կայքը. լուսանկար - Sputnik Արմենիա
Ադրբեջանցի հաքերները կոտրել են Հայաստանի վարչապետի կայքը

«Փաշինյանը և Ալիևը ճաշի ժամանակ քննարկել են Ղարաբաղի հարցը». Վլադիմիր Կարապետյան

Նշենք, որ Ալիևը «Վալդայ 2019» համաժողովում հայտարարել է, թե Ղարաբաղը պատմական ադրբեջանական տարածք է, այնպես որ «Ղարաբաղն Ադրբեջան է, և բացականչական նշան»։

Նախքան Հայաստանին կոչ անելն Ալիևը պետք է հրաժարվի Ռամիլ Սաֆարովին հերոսացնելուց. ԱԳՆ

Լրահոս
0