Գումար տալ, որ սովորեն, սխալ է. կառավարությունը դեմ է կրթաթոշակների բարձրացմանը

© Sputnik / Andranik GhazaryanСтуденты ГЭУА в первый день учебного года
Студенты ГЭУА в первый день учебного года - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԲՀԿ–ի առաջարկած փոփոխությունների նախագիծն ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում բուռն քննարկման է արժանացել։

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ կառավարությունը դեմ է «Բարգավաճ Հայաստանի»` կրթաթոշակներն ավելացնելու մասին նախագծին։ Կառավարության տեսակետն այսօր ԱԺ–ում ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը։

ԲՀԿ–ն առաջարկում է վերանայել 1999թ–ին «Կրթության մասին» ՀՀ օրենքով սահմանված և առ այսօր անփոփոխ մնացած կրթաթոշակները` դրանք 5-6 հազարից հասցնելով 20-30 հազարի։

Հաշվապահները հափշտակել են ԵՊՀ-ի ուսանողների ուսման վարձերը

Անափիոսյանը հիշեցրեց, որ պետական բյուջեով այսօր ուսանողական կրթաթոշակների համար հատկացվում է 1.7 մլրդ դրամ, մինչդեռ ԲՀԿ–ի առաջարկած նախագիծը ենթադրում է, որ այդ գումարը պետք է ավելանա 5-6 անգամ` հասնելով 10.2 մլրդ դրամի։

«Ի՞նչ նպատակ է հետապնդում կրթաթոշակները 20-30 հազար դրամ բարձրացնելը։ Իսկ ինչու՞ 20-30։ Մեզ համար գուցե ավելի լավ կլինի, որ կարողանանք ոչ թե 20-30 հազար դրամ դարձնել, այլ 50, 60, 70, 80, 100 հազար և այլն։ Այսինքն` նախագծում չունենք հիմնավորում, թե ինչ նպատակ է հետապնդում հենց այդքան բարձրացնելը»,– ասաց նա։

Անափիոսյանը ԲՀԿ նախագիծը ներկայացնող պատգամավոր Վահե Էնֆիաջյանին մեղադրեց նախագիծն առանց հաշվարկների ներկայացնելու համար։

Студенты перед Гос.педагогическим университетом в первый учебный день - Sputnik Արմենիա
«Բարգավաճ Հայաստանն» առաջարկում է բարձրացնել կրթաթոշակները

«Չկա հաշվարկ, թե ինչքան գումար է պետք ուսանողին իր կրթությունը պատշաճ իրականացնելու համար»,– ասաց փոխնախարարը։

Ի պատասխան Վահե Էնֆիաջյանը հայտարարեց, որ նախագծի նպատակը կրթության խրախուսումն է։ Իսկ ինչ վերաբերում է բյուջեում փող չլինելու մասին դիտարկմանը, պատգամավորը փոխնախարարին հակադարձեց կառավարության անդամների, այդ թվում` վարչապետի հրապարակային հայտարարություններով։

«Ամենաբարձր մակարդակով հայտարարություններ են հնչել, որ բյուջեում գումար կա,– հակադարձեց նա,– բյուջեի հետ կապված հրապարակային հայտարարություններ են եղել, օրինակ, նույն գործուղումների հետ կապված, թե ինչ հսկայական գումարներ են ծախսվում։ Կարելի է այդ գումարներն ավելի նպատակային ծախսել»։

Երկու և ավելի երեխա ունեցող ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման ծրագիրը կշարունակվի

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանն էլ հիշեցրեց, որ 1999թ–ից ուսման վարձավճարները 3 անգամ բարձրացել են, բայց կրթաթոշակները մնացել են անփոփոխ։

«Ինչն է մեզ խանգարում այս պահին գոնե սիմվոլիկ բարձրացնել կրթաթոշակները` խրախուսելու, ոգևորելու համար ուսանողներին, որովհետև բոլորն էլ հասկանում են, որ այդ 5000 դրամը ոչինչ է»,– ասաց Իվետա Տոնոյանը։

Փոխնախարարը, սակայն, մնաց անդրդվելի։ «Գումար տալ, որ սովորեն, սխալ է»,– ասաց նա։

Նշենք, որ գործող օրենքով ՀՀ բուհերի բակալավրիատում սովորող բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները ստանում են 5.000 դրամ կրթաթոշակ, գերազանց առաջադիմություն ունեցողները` 6.050 դրամ։ Մագիստրատուրայում բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները ստանում են 5.500 դրամ, գերազանցիկները` 6.300 դրամ:

Հայ ուսանողներին վստահում են եվրոպական շենքերի 3D դիզայնը

Լրահոս
0