Տնային տնտեսուհուց մինչև «շեֆ» խոհարար. ինչպես հայուհին նվաճեց Ավստրալիայի խոհանոցը

© Photo : provided by Anush ZargarianУчастница австралийского телешоу Masterchef Ануш Заргарян
Участница австралийского телешоу Masterchef Ануш Заргарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ինչպես կարելի է սովորական տնային տնտեսուհուց դառնալ հայտնի խոհարար, ընդ որում դա անել առանց համապատասխան մասնագիտական կրթության։ Անուշ Զարգարյանը հեռավոր Ավստրալիայում մասնակցել է հայտնի հեռուստաշոուի, իսկական «մաստեր կլաս» ցույց տվել ու պահանջված դարձել մայրցամաքում։

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik, Մարիաննա Փայտյան. Ամիսների ընթացքում Անուշ Զարգարյանի անունը թնդաց ամբողջ Ավստրալիայում։ Նա միանգամից երկու «առաջին անգամի» հեղինակ դարձավ. առաջին անգամ ավստրալական «Masterchef» հայտնի հեռուստաշոուին հայուհի էր մասնակցում, և առաջին անգամ՝ շոուի եթերային ամբողջ 11 տարիների պատմության ընթացքում 50-անց մասնակիցն ընդգրկվեց լավագույնների «թոփ 6»-ում։ Ավստրալիայում ճանաչման հասած Անուշ Զարգարյանը Sputnik Արմենիային պատմել է, թե ինչպես է տնային տնտեսուհուց բարձրակարգ խոհարար դարձել։

Հայկական կերակրատեսակը ճանաչվել է լավագույնը խոհարարական միջազգային մրցույթում. տեսանյութ

«Խոհարարությամբ երբեք պրոֆեսիոնալ չեմ զբաղվել։ Հայաստանում տնային տնտեսուհի էի, շատ էի սիրում խմորեղեն պատրաստել»,- պատմում է Անուշն ու անկեղծանում, որ չէր կարելի ասել, թե իր «ելույթները» տան խոհանոցում միշտ շատ փայլուն էին։ 2001թ.-ին ամուսնու և երկու երեխաների հետ տեղափոխվեցին Ավստրալիա, ու ամբողջ ընտանիքի կյանքը փոխվեց։ Տեղափոխման պատճառն ամուսնու աշխատանքն էր։ Ֆրանսիական Թուլուզում՝ Airbus-ի գործարանում վերապատրաստված փորձառու ավիաինժեներին աշխատանքային գրավիչ առաջարկ արեցին՝ հրավիրելով աշխատել Ավստրալիայում։

© Photo : provided by Anush ZargarianԱնուշ Զարգարյան
Տնային տնտեսուհուց մինչև «շեֆ» խոհարար. ինչպես հայուհին նվաճեց Ավստրալիայի խոհանոցը - Sputnik Արմենիա
Անուշ Զարգարյան

Անուշը խոստովանում է, որ տեղափոխության առաջին տարիներն իր համար շատ ծանր էին ու սթրեսային։ Արտագաղթի ամենադժվար կողմերից մեկը լեզվական խոչընդոտն էր՝ հայտնվել էր մի տեղում, որտեղ ինքը չէր հասկանում շրջապատող մարդկանց, նրանք էլ՝ իրեն։ Անկեղծանում է՝ կարծես ինքն իրեն կորցրած լիներ։ Մելբուրնում հայկական համայնքը շատ փոքր է, այնպես որ Անուշն այդ մեծ երկրում ինչ-որ առումով մենակ էր մնացել իր արտահայտվելու և հասկացված լինելու անկարողության հետ միասին։

«32 տարեկանում ես ամեն ինչ նորից սկսելու խաչմերուկում հայտնվեցի։ Որոշեցի սովորել, համալսարան ընդունվեցի»։

© Photo : provided by Anush ZargarianԱնուշ Զարգարյան
Տնային տնտեսուհուց մինչև «շեֆ» խոհարար. ինչպես հայուհին նվաճեց Ավստրալիայի խոհանոցը - Sputnik Արմենիա
Անուշ Զարգարյան

Նոր մասնագիտությունը նրան ոչ միայն որպես մասնագետ, այլև որպես գործարար կայանալու հնարավորություն տվեց։ Անուշը խիզախեց և որոշեց սեփական օպտիկական կլինիկան հիմնել։ Ռիսկի դիմեց ու հաջողեց։ Հպարտությամբ ասում է, որ կլինիկան ութ տարի մեծ հաջողությամբ է գործել։ Հետո որոշեց ավելացնել զբաղվածության ոլորտներն ու նաև սրճարան հիմնեց։ Անցյալ տարի իր երկու բիզնեսներն էլ վաճառելու որոշում կայացրեց։ Դրանք Անուշից շատ ժամանակ, էներգիա ու նյարդեր էին պահանջում, որոշեց հանգստանալ։

© Photo : provided by Anush ZargarianԱնուշ Զարգարյան
Տնային տնտեսուհուց մինչև «շեֆ» խոհարար. ինչպես հայուհին նվաճեց Ավստրալիայի խոհանոցը - Sputnik Արմենիա
Անուշ Զարգարյան

«Մինչև հիմա հաճախ կլինիկայից զանգահարում են, ասում՝ Անուշ, քեզ են հարցնում, ծաղիկներով եկել են քեզ մոտ»,- ձայնում մի քիչ ափսոսանքով պատմում է Անուշը։Ավստալիայում Անուշն ընտանիքն ամուր ու միասնական պահելու ավանդույթ ձևավորեց՝ ընթրիք։ Վստահ է, որ ընտանեկան ջերմությունը պահպանելու պատճառներից մեկը հենց երեկոյան ընթրիքներն էին, երբ ընտանիքի բոլոր անդամները հավաքվում էին սեղանի շուրջ ոչ թե պարզապես հաց ուտելու, այլ հենց գեղեցիկ ընթրելու։

Эдвин Соманг, владелец ресторана Restaurant One - обладателя звезды Мишлен - Sputnik Արմենիա
Հոլանդացի խոհարարը շշմել է Երևանի շուկայում. մի կեր այն, ինչ նիհար խոհարարն է մատուցում

«Բիզնեսներս վաճառելուց հետո պիտի ինձ բանով զբաղեցնեի։ Հենց այդ շրջանում հեռուստաշոուի նոր եթերաշրջանի մասնակիցների ընտրության փուլն էր։ Որոշեցի մասնակցել։ Հաղթելը կամ շոուում երկար մնալը մտքովս չէին անցնում»։

Ավստրալիա տեղափոխվելուց հետո Անուշը բավականին կատարելագործել էր իր խոհարարական կարողությունները համացանցի օգնությամբ. նոր բաղադրատոմս էր գտնում, սովորում, փորձարկում, իրենը դարձնում։ Ուղարկեց հայտն ու 13 000 մասնակիցներից ընդգրկվեց այն 700 շարքում, որոնց խոհարարական հմտությունները տեսնելու համար շոուի կազմակերպիչները շրջում էին երկրի տարբեր շրջաններում ու անձամբ համտեսում նրանց պատրաստածը։ Անուշն իր պատրաստած ուտեստի համով և բույրով գերեց ժյուրիին, հայտնվեց լավագույն 200-ի, հետո 50-ի, ի վերջո՝ շոուի մասնակիցների 24 հոգանոց հիմնական կազմում։

© Photo : provided by Anush ZargarianԱնուշ Զարգարյան
Տնային տնտեսուհուց մինչև «շեֆ» խոհարար. ինչպես հայուհին նվաճեց Ավստրալիայի խոհանոցը - Sputnik Արմենիա
Անուշ Զարգարյան

«Առաջին փուլում ազատ էինք պատրաստելու մեր նախընտրած ուտեստը։ Ես հայկական թփով տոլմա պատրաստեցի՝ ավանդական սխտոր, մածնով և ևս մեկ յուրօրինակ սոուսով, որն իմ երեխաները շատ են սիրում՝ տնական մայոնեզ վասաբիով»,- պատմում է նա։ Թեպետ Անուշն այս անգամ էլ հիացրեց ժյուրիին իր պատրաստածով, բայց հետագա փուլերում հայկական խոհանոցը շատ ցուցադրելու հնարավորություն չունեցավ, որովհետև հաղթանակի հասնելու համար մրցույթի պահանջն էր դուրս գալ «կոմֆորտ գոտուց», ամեն անգամ նոր բաներ պատրաստել։ Այդպես, Անուշն ընդգրկվեց լավագույն վեցյակում։

Ի՞նչ է կարելի պատրաստել հայկական մթերքից. հիանալի առաջարկ խոհարարներից. տեսանյութ

«Ես առանց սպասելիքների դիմեցի շոուին, բայց հիմա իմ առջև ուրիշ հնարավորություններ են բացվել։ Առաջին անգամ 32 տարեկանում հայտնվեցի ընտրության խաչմերուկում, երկրորդը՝ 50 տարեկանում»,- ծիծաղում է Անուշն ու պատմում, որ հիմա ոչ միայն պարբերաբար «fully booked» (տոմսերը սպառված) խոհարարական վարպետության դասեր է անցկացնում, այլև բարդ, բայց շատ կարևոր գործ սկսել։

© Photo : provided by Anush ZargarianԱնուշ Զարգարյան
Տնային տնտեսուհուց մինչև «շեֆ» խոհարար. ինչպես հայուհին նվաճեց Ավստրալիայի խոհանոցը - Sputnik Արմենիա
Անուշ Զարգարյան

Նրա խոսքով` Ավստրալիայում շատ խնդիրներ կան, որոնք սննդի հետ են կապված։ Օրինակ` դեռահաս աղջիկները չգիրանալու համար սկսում են չուտել, և անորեքսիա է սկսվում, դրա հակառակն էլ կա, երբ սթրեսից շատ են ուտում, բուլիմիա է սկսվում։ Երկու հիվանդությունների հետևանքներն էլ կարող են կենսական լինել, հաճախ ինքնասպանության պատճառ են դառնում»։

Անուշի կարծիքով՝ եթե ուտելիքն այդպես կարող է ազդել հոգեբանության վրա, ապա միգուցե կարող է նաև բուժում դառնալ։ Ավստրալիայում գիտական կենտրոններից մեկն ուսումնասիրում է հենց այդ թեման, իսկ Անուշն էլ պատրաստակամություն է հայտնել օգնել ամեն ինչում, նրանց գիտական տեսակետները գործնականում կիրառել։

Հայերը ֆենոմենալ ժողովուրդ են. իրենց խոհանոցը գաղտնի են պահում. շեֆ–խոհարարը «զայրացած» է

Հայաստան վերադառնալու մասին դեռ չի մտածում․ նրա տունն առայժմ Մելբուրնում է։ Երազում է իր խոհարարական դպրոցը ստեղծել, որտեղ կսովորեցնի պատրաստել ոչ թե միայն համեղ, այլ օգտակար, մարդու մարմնի և հոգեկան աշխարհի համար առողջարար, բժշկող կերակրատեսակներ։

© Photo : provided by Anush ZargarianԱնուշ Զարգարյան
Անուշ Զարգարյան - Sputnik Արմենիա
1/5
Անուշ Զարգարյան
© Photo : provided by Anush ZargarianԱնուշ Զարգարյան
Անուշ Զարգարյան - Sputnik Արմենիա
2/5
Անուշ Զարգարյան
© Photo : provided by Anush ZargarianԱնուշ Զարգարյան
Անուշ Զարգարյան - Sputnik Արմենիա
3/5
Անուշ Զարգարյան
© Photo : provided by Anush ZargarianԱնուշ Զարգարյան
Անուշ Զարգարյան - Sputnik Արմենիա
4/5
Անուշ Զարգարյան
© Photo : provided by Anush ZargarianԱնուշ Զարգարյան
Անուշ Զարգարյան - Sputnik Արմենիա
5/5
Անուշ Զարգարյան
1/5
Անուշ Զարգարյան
2/5
Անուշ Զարգարյան
3/5
Անուշ Զարգարյան
4/5
Անուշ Զարգարյան
5/5
Անուշ Զարգարյան
Լրահոս
0