Որտեղ տալիս են իրենց ոլորտին չառնչվող գնահատականներ, այդտեղ շիլաշփոթ է լինում. Խաչատրյան

Երբ քննարկումների ժամանակ փորձագետները խառնում են իրավականն ու քաղաքականը, շարքային քաղաքացու համար անհասկանալի է դառնում, թե որն է քաղաքական գնահատական և որը՝ իրավական:

Քաղաքագետ, քաղաքական PR-ի մասնագետ Էդգար Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է վերջին շրջանի իրավական-քաղաքական գործընթացներին և դրանք գնահատել PR տեխնոլոգիաների տեսանկյունից: 

Мэр Еревана Айк Марутян приветствует премьер-министра перед началом церемонии инаугурации (13 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Աղբի հա՞րց, թե՞ քարոզչություն. լրագրող վարչապետն ու դերասան քաղաքապետը PR ակցիա՞ էին անում

Էդգար Խաչատրյանի կարծիքով՝ օրինակ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը, գործող իշխանության պարագայում ունեցավ կարճաժամկետ էֆեկտ, որովհետև վերջինս ժողովրդին ցույց տվեց, որ եկել է փոփոխություններ անելու և հետհեղափոխական շրջանի ակնկալիքներն արդարացնելու նպատակով, իսկ երկարաժամկետ առումով կարող է արդարանալ, որ դեռ գործընթաց պիտի իրականացվի՝ ՍԴ-ի հետ կապված խնդիրը իրավական դաշտում լուծելու համար: 

Հարմար «կաշառակերը» և սև PR–ը. Արամ Հարությունյանի հետ սկանդալում մի «բայց» կա

Անդրադառնալով այն հարցին, որ իրավական դաշտում հնչում են քաղաքական գնահատականներ, իսկ քաղաքական դաշտում՝ իրավական, PR մասնագետը նշում է, որ իրավաբան փորձագետները երբեմն չեն կարողանում զերծ մնալ քաղաքական գնահատականներից, այնինչ՝ եթե ուզում ենք ներդաշնակության հասնել իշխանության երեք թևերի միջև, իրավական ոլորտը պետք է լինի անկախ: 

Армен Бадалян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Բադալյան. «Ստամբուլյան կոնվենցիան PR զենք է իշխանության և ընդդիմության համար»

«Նրանք, ովքեր տալիս են իրենց ոլորտին չառնչվող գնահատականներ, առաջացնում են շիլաշփոթ»,- նշում է Էդգար Խաչատրյանը: 

Փաշինյանը գործում է ի շահ Արցախի, իսկ Բալասանյանը սխալվում է. քաղաքագետ

PR մասնագետի համոզմամբ՝ շատ դեպքերում, երբ քննարկումների ժամանակ փորձագետները խառնում են իրավականն ու քաղաքականը, շարքային քաղաքացու համար անհասկանալի է դառնում, թե որն է քաղաքական գնահատական և որը՝ իրավական:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала