Արտակարգ դեպք Եղվարդի դատարանում. ամբաստանյալն ինքնավնասում է կատարել

© Sputnik / Asatur YesayantsՀիվանդանոց. արխիվային լուսանկար
Հիվանդանոց. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Եղվարդում դատական նիստից հետո 49-ամյա Սիմոն Հարությունյանը ինքնավնասում է կատարել որովայնի հատվածում:

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի-Sputnik. 49-ամյա քաղաքացին այսօր ինքնավնասում է կատարել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:  

Автомобиль патрульной службы на улице Вардананц - Sputnik Արմենիա
Արտակարգ դեպք Երևանում․ ոստիկանի են սպանել

Արտակարգ դեպքը տեղի է ունեցել ժամը 17:00-ի սահմաններում: Եղվարդի դատարանի առաջին հարկում գտնվող կալանավորվածների և ամբաստանյալների ժամանակավոր պահման վայրում դատական նիստից հետո 49-ամյա Սիմոն Հարությունյանը ինքնավնասում է կատարել որովայնի հատվածում:

Տեղեկությունների համաձայն՝ վերջինս մեղադրվում է ՀՀ քր-օր-ի 175 հոդվածի, 131 հոդվածի և 333 հոդվածի 2-րդ մասերի հատկանիշներով, այն է՝ ավազակության, առևանգման և սուտ մատնության համար:

Արտակարգ դեպք Վանաձորում. 4 հոգով կողոպտել են առևտրականին և 30 հազար դոլար հափշտակել

Հավելենք, որ ինքնավնասում կատարած քաղաքացուն բուժօգնություն ցուցաբերելու նպատակով դատարան է մեկնել «Նաիրի» բժշկական կենտրոնից բժիշկների հերթապահ խումբը, քաղաքացին ունեցել է «որովայնի քերծված-կտրված վերք»:

Փաստի առթիվ ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала