00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դայակ՝ պետության հաշվին․ որ դեպքերում է պետությունը կիսում ծնողի ծախսը

© ShutterstockНяня
Няня - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արդեն երկրորդ տարին է՝ պետությունը կիսով չափ իր վրա է վերցնում ծնողի բեռը` փոխհատուցելով մինչև 2 տարեկան երեխայի դայակին վճարվող գումարի կեսը։

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի-Sputnik, Մարիաննա Փայտյան. Ձեր երեխային խնամում է դայակը, իսկ նրա գումարի մի մասը վճարում է պետությունը։ Սա այն դեպքում, եթե մայրիկը երեխայի խնամքի արձակուրդում է և ցանկանում է վերադառնալ աշխատանքի։ «Դայակ պետության հաշվին» ծրագրի առաջին իսկ տարում պահանջարկն  ու դիմողների թիվն այնքան մեծ էին, որ նախատեսված 200 անձի փոխարեն ֆինանսավորում տրամադրվեց 474-ին։ Sputnik Արմենիայի թղթակիցը զրուցել է «Դայակ պետության հաշվին» ծրագրի շահառու կանանց հետ՝ փորձելով պարզել ծրագրի առավելություններն ու վեր հանել առկա խնդիրները։

Սոնա Ռևազյանը ծրագրի մասնակից է դարձել այս տարի։ Ասում է, որ այս աջակցությունը միանշանակ պետք է ծնողին. այն որոշակիորեն թեթևացնում է ամենամսյա ֆինանսական բեռը, բայց ծրագիրը որպես այդպիսին` անթերի չէ։

«Ես իմ դայակի հետ պայմանագիր եմ կնքել. իր ամսական աշխատավարձը 110․ 000 դրամ է։ Պետությունն ինձ հետ կիսում է այդ ծախսը՝ ամեն ամիս վճարելով 55․000 դրամ, որից 25․300 դրամը դայակը պետք է վճարի որպես եկամտահարկ»,- պատմում է Սոնան։

Նա նշում է, որ այս դեպքում դայակի եկամտահարկի վճարումն ինքն է կատարում, հետևաբար, պետության փաստացի փոխհատուցած գումարը դառնում է 29․700 դրամ։  Եկամտահարկից բացի, ևս մեկ խնդիր կա՝ ծրագրի շրջանակում դայակի գումարի կեսը փոխհատուցվում է մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը, մինչդեռ մանկապարտեզներում երեխաներին ընդունում են երեք տարեկանից։ Ամեն մանկապարտեզ չէ, որ ունի 0-3 տարեկան երեխաների համար նախատեսված կրտսեր խումբ (մսուր), հետևաբար, 2-ից հետո մինչև 3 տարեկանը լրանալը ծնողը կրկին խնդրի առջև է հայտնվում։

Принц Гарри и Меган Маркл - Sputnik Արմենիա
Մեգան Մարքլը նոր դայակ է վարձել որդու համար. արքայական ընտանիքում նման բան առաջին անգամ է

Սոնան նշում է, որ այնքան էլ հեշտ չէր նաև դայակ գտնելը։ Ոմանք հրաժարվում էին՝ իմանալով, որ վճարումը պետք է անկանխիկ կատարվի, կամ էլ, որ աշխատանքային պայմանագիր կնքելը պարտադիր է։ Նշենք, որ ծրագիրը թույլ է տալիս որպես դայակ հանդես գալ երեխայի տատիկին, սակայն միայն այն դեպքում, եթե նրանք գրանցված չեն նույն հասցեում:

«Դայակ պետության հաշվին» ծրագրից առաջիններից մեկն է օգտվել նաև Կարինե Քիշմիրյանը. նա երեք երեխաների մայր է։  Երկու երեխաների դեպքում միայնակ է դայակի ֆինանսական բեռը կրել, իսկ երրորդի խնամքի համար արդեն պետության աջակցությունն ունի։

«Փոխհատուցվող գումարը մեծ չէ, բայց իհարկե որոշակի օգնություն է ծնողի համար, թեև ծրագիրը որոշ թերություններ ունի, օրինակ` թղթաբանությունը»,-նշում է Կարինեն։

Նա խոստովանում է, որ իր դեպքում դա այնքան էլ բարդ չի եղել, որովհետև պետական համակարգում է աշխատում, սովոր է թղթաբանական քաշքշուկներին, իսկ շատ ծնողների համար դա իսկապես խնդիր է։ Կարինեն հավելում է նաև, որ վատ չէր լինի վերանայել փոխհատուցվող գումարի չափը։

Мать с новорожденным - Sputnik Արմենիա
Հայաստանում աշխատող մայրերը դայակ վարձելու հնարավորություն կստանան պետության հաշվին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանի խոսքով՝ ծրագրի գործարկումից առաջ շուկայի վերլուծություն է կատարվել, թե սովորաբար միջինը որքան աշխատավարձ է ստանում դայակը։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դայակի ամսական միջին աշխատավարձը 80-100 հազար դրամ է։ Որոշում է կայացվել փոխհատուցել դայակի և ծնողի միջև կնքված պայմանագրով գումարի կեսը, բայց ոչ ավելի, քան 55 հազար դրամ։

Հայաստանում աշխատող մայրերը դայակ վարձելու հնարավորություն կստանան պետության հաշվին

Սարգսյանը նշում է, որ անցյալ տարի ծրագիրը փորձնական էր, բայց պարզվեց, որ այն մեծ պահանջարկ ունի։ 2019թ.-ի համար նախատեսված է, որ ծրագրից կարող է 400 անձ օգտվել. 350-ից ավելին արդեն դա արել են։ Հաշվի առնելով պահանջարկը՝ եկող տարի ծրագիրը կընդլայնվի և հասանելի կդառնա մոտ 600 անձի համար։

Ժորա Սարգսյանը նշում է, որ ծրագրից կարող են օգտվել բոլոր նրանք, ովքեր տվյալ պահին գտնվում են երեխայի խնամքի արձակուրդում։ Ընդ որում, ծրագրին մասնակցելու համար դիմել է պետք արձակուրդում գտնվելու ընթացքում, այլ ոչ թե աշխատանքի վերադառնալուց հետո։

«Հաշվի առնելով, որ կարող են դիմողներն ավելի շատ լինել, քան կարող ենք ընդգրկել, նաև առաջնահերթություն նախատեսեցինք։ Օրինակ, ընտանիքի երեխաների թիվը, ընտանիքում հաշմանդամություն ունեցող երեխա լինելու հանգամանքը, նպաստառու ընտանիք լինելը, աշխատավարձի չափը և այլն»,- նշում է Ժորա Սարգսյանն ու հավելում, որ այս չափանիշները հնարավորություն են տալիս ճիշտ ընտրություն կատարել։

Սարգսյանը ևս մեկ անգամ շեշտում է՝ ծրագրից կարող են օգտվել այն մայրիկները, որոնք ֆորմալ աշխատանքային հարաբերությունների մեջ են գործատուի հետ, այսինքն՝ «չգրանցված, սևով» աշխատողներն այս ծրագրի շահառու դառնալ չեն կարող։

Լրահոս
0