«Փոխանցեք անկեղծ ցավակցություններս». Նիկոլ Փաշինյանը ևս ցավակցել է Վլադիմիր Պուտինին

© Sputnik / Asatur YesayantsВстреча премьер-министра Армении Никола Пашиняна и президента России Владимира Путина (1 октября 2019). Еревaн
Встреча премьер-министра Армении Никола Пашиняна и президента России Владимира Путина (1 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ վարչապետը ևս ցավակցել է ՌԴ առաջնորդին և զոհվածների հարազատներին Կրասնոյարսկի երկրամասում տեղի ունեցած ողբերգական պատահարի համար։

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կրասնոյարսկի երկրամասում տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։

«Խոր ցավով տեղեկացա Կրասնոյարսկի երկրամասում ամբարտակի փլուզման հետևանքով մարդկանց մահվան ողբերգական լուրի մասին:

Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից խնդրում եմ փոխանցել անկեղծ ցավակցություններ և աջակցության խոսքեր զոհերի ընտանիքներին և հարազատներին, իսկ բոլոր տուժածներին մաղթում եմ արագ ապաքինում»,- նշված է վարչապետի ցավակցական հեռագրում:

Հիշեցնենք` Կրասնոյարսկի երկրամասում Սեյբա գետի վրայի ամբարտակը հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը քանդվել էր։ Միջադեպի հետևանքով ջրի տակ են անցել աշխատողների վագոն-տնակները։ Պատահարի հետևանքով 13 մարդ մահացել էր, ևս 15-ը համարվում է անհետ կորած։

Լրահոս
0