Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Սանդիկով. «Սիմվոլիկ է, որ Հայաստանում ծնված ռուսը պատերազմում բարձր կոչում է ստացել»

© Sputnik / Andranik GhazaryanАлексей Сандыков
Алексей Сандыков - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Լոռու մարզի Լերմոնտովո համայնքի դպրոցը մարզպետ Անդրեյ Ղուկասյանի՝ հոկտեմբերի 15-ի որոշմամբ` այսուհետ կկրի Հայրենական մեծ պատերազմի մասնակից, ԽՍՀՄ հերոս Եֆիմ Ուդալցովի անունը:
Սանդիկով. «Շատ սիմվոլիկ է, որ Հայաստանում ծնված ռուսը մեկնել է պատերազմ և բարձր կոչման արժանացել»

Դպրոցի անվանակոչության, հերոսի անունը հայրենակիցներին վերադարձնելու նախաձեռնության հեղինակ՝ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեքսեյ Սանդիկովը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց պատմական արդարության վերականգնման այս մտահղացման մասին:

«Դպրոցի անվանակոչման գաղափարին եկանք գյուղի բնակչության, համայնքապետի, դպրոցի ղեկավարության հետ իմ առաջին հանդիպմանը: Երբ առաջարկեցի, դպրոցն անվանակոչել Միխայիլ Լերմոնտովի պատվին, ինչը, սիմվոլիկ կլիներ, իրենք հանդիպակաց առաջարկություն արեցին, որ գյուղում ծնված-մեծացած, Թբիլիսիում կրթություն ստացած, և Հայրենական մեծ պատերազմում հերոսի կոչում ստացած Եֆիմ Ուդալցովի հուշաքարը դպրոցի բակում կա»,-նշեց պատգամավորը:

Ալեքսեյ Սանդիկովի խոսքով՝ հուշաքարը բավականին անխնամ վիճակում էր, բայց Լերմոնտովոյի բնակչության առաջարկությանն ինքը շարունակություն է հաղորդել, դիմել Լոռու մարզի ղեկավարությանը, ներկայացրել հերոսի կենսագրական տվյալները, որ մեր զրուցակցի համար էլ, ինչպես նկատեց, մեծ բացահայտումներով էր լի:

«Պարզվում է`Թբիլիսիում ժամանակին թիվ 11 դպրոցն էր անվանակոչված Ուդալցովի պատվին, որն այժմ նրա անունը չի կրում: Եվ ես կրկնակի զգացողություն ունեցա և պատմական արդարությունը վերականգնելու գաղափարից դրդված, ավելի հաստատակամ այդ նախագիծը տարա: Եվ բոլորովին վերջերս, հոկտեմբերի 15-ին արդեն հրապարակվել է դպրոցի անվանակոչման վերաբերյալ Լոռու մարզպետի որոշումը, հիմա փաստաթղթավորման գործընթացն է արվում»,- ասաց Սանդիկովը:

Լերմոնտովոյի դպրոցն արդեն անվանակոչված է, բայց հանդիսավոր արարողությունները նախատեսված են եկող տարի:

«Դպրոցի անվանակոչման, դպրոցում Եֆիմ Ուդալցովի թանգարանի ստեղծման, հուշաքարի վերանորոգման աշխատանքներն ավարտելուն պես, նախատեսում ենք հաջորդ տարի, մարտի 6-ին, երբ լրանա ԽՍՀՄ Հերոսի կոչում ստանալու 75-ամյակը, նաև Մեծ հայրենականի 75-ամյակի կապակցությամբ, բոլոր տոնական միջոցառումների շարքում, մեծ շուքով նշել նաև Լերմոնտովոյի դպրոցի անվանակոչումը»,-ասաց Սանդիկովը։

Ըստ նրա՝ շատ սիմվոլիկ է, որ Հայաստանում ծնված ազգությամբ ռուս մարդը մեկնել է Հայրենական մեծ պատերազմի դաշտ և նման բարձր կոչման արժանացել:

 

 

 

 

Լրահոս
0