«Տրանսպորտային նոր համակարգի ներդրումը մեր առաջնահերթ խնդիրն է». Մարությանը Բրյուսելում է

© Photo : Facebook / Hayk MarutyanМэр Еревана Айк Марутян посетил выстравку BusWorld Europe 2019 (20 октября 2019). Брюсель
Мэр Еревана Айк Марутян посетил выстравку BusWorld Europe 2019 (20 октября 2019). Брюсель - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանի 2801 ամյակի տոնակատարություններից հետո քաղաքապետ Հայկ Մարությանը մեկնել է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել։

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. Երևանին քաղաքապետ Հայկ Մարությանը մասնակցել է Բրյուսելում «BusWorld Europe 2019» ցուցահանդեսին։

Նա Facebook-յան իր էջում նկարներ է հրապարակել և տեղեկություն հրապարակել ցուցահանդեսից։

Мэр Еревана Айк Марутян на заседании Совета старейшин (10 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ե՞րբ կլուծվի տրանսպորտի խնդիրն ու կբարձրանա՞ արդյոք սակագինը. Մարությանի պատասխանը

«Տոնակատարություններից անմիջապես հետո մեկնեցի Բրյուսել՝ մասնակցելու BusWorld Europe 2019 ցուցահանդեսին։

Տրանսպորտային նոր համակարգի ներդրումը մեր առաջնահերթ խնդիրն է»,–գրել է Մարությանը։

Նշենք, որ Երևանի տրանսպորտի խնդիրն արդիական էր դեռ նախորդ իշխանությունների օրոք։ Անընդհատ խոսվում է տրանսպորտային միասնական ցանցի մասին, որն այդպես էլ իրականություն չի դառնում։

Հիշեցնենք, որ օգոստոսի 30–ին, Մարությանը հայտնել էր, որ տրանսպորտային նոր ցանցով՝ ներկայում գործող 111 ավտոբուսային երթուղու փոխարեն առաջարկվում է 42-ը. էապես նվազելու է նաև տրանսպորտային միջոցների քանակը:

Միասնական ցանցն ապահովելու է ինտեգրված սակագնային և տոմսային ճկուն համակարգ Կգործարկվի 845 ավտոբուս և 101 տրոլեյբուս: Ավտոբուսների քանակի մեջ ներառված են նաև պահուստային միջոցները, որոնք ընդհանուրի 15 տոկոսն են կազմում:

Լրահոս
0