Հալեպում պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացներ են անցկացվել

© Sputnik / StringerАрмянские саперы в Сирии
Армянские саперы в Сирии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որն դասընթացներին, ընդհանուր առմամբ, 120 մարդ է մասնակցել։

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Հալեպում հոկտեմբերի 20-ին և 21-ին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման սեմինարներ են անցկացրել միջազգային մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչների համար։ Այս մասին հայտնում են «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Армения отправляет гуманитарную помощь в Сирию - Sputnik Արմենիա
Հայաստանից ուղարկված մարդասիրական օգնությունը հասավ Հալեպ

«ՀՀ Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի ուսումնական մասի ղեկավար Գրիգոր Բասենցյանի և գործողությունների բաժնի պետ Արթուր Բլբուլյանի անցկացրած դասընթացներին, ընդհանուր առմամբ, 120 մարդ է մասնակցել»,- նշված է ՊՈԱԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Սիրիահայությունը չի ցանկանում դատարկել երկիրը. ռմբակոծվող շրջաններում 500 հայ ընտանիք կա

Նշվում է, որ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» մասնագետները և ղեկավար կազմը խոսել են Հալեպի վտանգված և արդեն իսկ մաքրված տարածքների մասին, ներկայացրել անվտանգ վարքագծի կանոնները: Վերջիններս Հալեպում պարբերաբար նմանատիպ ծրագրեր են իրականացնում՝ կարևորելով ականների վտանգի վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացումը: Համագործակցությունը շարունակվում է։

Լրահոս
0