Գողերը մտել են Ալավերդու քաղաքապետի տեղակալի բնակարան. ի՞նչ են տարել

© Sputnik / Aram NersesyanАлавердский медеплавильный завод группы компаний "Валлекс", Лори
Алавердский медеплавильный завод группы компаний Валлекс, Лори - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Անհայտ անձը կամ անձինք օգտվել են այն հանգամանքից, որ Ալավերդու քաղաքապետի տեղակալի տանը մարդ չի եղել։

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավարի տեղակալ Արթուր Վարոսյանի տնից գումար են գողացել։ Վարոսյանն այս մասին ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում` նշելով, որ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ին։

Машина скорой помощи - Sputnik Արմենիա
Դաժան սպանություն Երևանում. 65-ամյա կնոջ դին հայտնաբերել են սեփական բնակարանում

«Կիրակի էր, մենք էլ տանը չէինք։ Այդ ժամանակ են տուն մտել»,– ասաց նա։

Վարոսյանի խոսքով` տանը ոսկեղեն չի եղել, գումար են տարել։

«Տան ծախսի գումարն էր, չնչին բան»,– նշեց քաղաքապետի տեղակալը։

Երևանում թալանել են Լևոն Տեր-Պետրոսյանի զարմուհուն

Վարոսյանը վստահեցրեց, որ ավելին ասել չի կարող, գործով զբաղվում են ոստիկաններն ու քննիչները։

Երևանի կենտրոնում թալանել են «Ավտոմոթորսի» տնօրենին

Լրահոս
0