00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Իմ սիրտը հայի է». օտար կանայք, որոնք հայ որբերին մայրեր դարձան. մաս 1–ին

© Sputnik / Asatur YesayantsКак Джеки Куган помог армянским сиротам спасшимся во время Геноцида армян
Как Джеки Куган помог армянским сиротам спасшимся во время Геноцида армян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայոց ցեղասպանության տարիներին հայ որբերից շատերը փրկվեցին օտար կանանց շնորհիվ։ Ներկայացնում ենք 20-րդ դարասկզբի անհայտ հերոսուհիների կենսագրությունները, որոնցից յուրաքանչյուրը մի հուզիչ պատմություն է։

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik, Ժաննա Պողոսյան. 20-րդ դարասկզբին Հայոց ցեղասպանության լուրերը աշխարհի տարբեր ծայրերից մտահոգ մարդկանց բերեցին Օսմանյան կայսրություն` աջակցություն ցուցաբերելու հայերին։ Միսիոներների շարքում շատ էին կանայք, որոնք մայրեր դարձան ծնողազուրկ հայ փոքրիկներին։ Sputnik Արմենիան երեք մասով ներկայացնում է այս կանանց պատմությունները, որոնց հավաքագրելուն օգնեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն Հայկ Դեմոյանը։

«Իմ սիրտը հայի է». Աննա Հեդվիգ Բյուլ

Էստոնիայում ծնված Աննա Հեդվիգ Բյուլը 1911–ին գալիս է Կիլիկիա` Մարաշում ուսուցչություն անելու։ Օսմանյան կայսրությունում արդեն սկսվել էին հայերի ջարդերը։ Գերմանացի ավետարանական քարոզիչները Մարաշում բացում են «Բեյթել» որբանոցը, որում պատսպարվում են ծնողներին կորցրած հարյուրավոր հայ երեխաներ։ Աննան, թողնելով ուսուցչուհու իր գործը, ցանկություն է հայտնում աշխատել որբանոցում։

© Photo : Screenshot / Aurora 100 livesԱննա Հեդվիգ Բյուլ
«Իմ սիրտը հայի է». օտար կանայք, որոնք հայ որբերին մայրեր դարձան. մաս 1–ին - Sputnik Արմենիա
Աննա Հեդվիգ Բյուլ

Այդ որոշումը փոխում է ոչ միայն որբերի, այլև իր կյանքը։ Մի քանի տարի շարունակ Աննան խնամում է որբանոցի երեխաներին, ծանոթանում հայ ժողովրդի կրած տանջանքներին։ Իմանալով, որ Հալեպում ավելի քան 160 հազար հայ գաղթական կա, որոնք անտանելի պայմաններում են ապրում, նա 1922-ին մեկնում է Հալեպ, որտեղ զորավիգ է լինում հայերի համար անվճար հիվանդանոցի կառուցմանը։ Առողջական հրատապ հարցերը լուծելուց հետո Աննան աշխատում է հայերին սիրիական հանրության մեջ ինտեգրելու ուղղությամբ։ Նախ` նա հիմնում է ջուլհականոց և ձեռագործ արհեստանոց, որտեղ աշխատելու հնարավորություն են ստանում 500 հայ կանայք, հետո գումար է հավաքում 250 հայ երեխայի ուսման համար։ Սիրիայի հայ համայնքն այնքան է կապվում կնոջ հետ, որ նրան «Բյուլ մայրիկ» է կոչում։ Ինքն էլ պարբերաբար ասում է, որ իր «սիրտը հայի է»։

Գնել ապագան կամ լաց օրորոցայինից. ինչպես էին Ցեղասպանության տարիներին փրկում հայ որբերին

Աննա Հեդվիգ Բյուլը 30 տարի աշխատում է սիրիահայ համայնքի հետ` այդպես էլ չստեղծելով իր սեփական ընտանիքը։ 64 տարեկանում նա գնում է Գերմանիա, ապրում է ծերանոցում, որտեղ էլ մահանում է 94 տարեկանում։ Կյանքի վերջին տարիներին Բյուլը ցրված սկլերոզ է ունենում, ինչի հետևանքով մոռանում է իր իմացած վեց լեզուները` հիշելով միայն Մարաշում և Հալեպում սովորած արևմտահայերենը, որով էլ ապաշխարում է մահվան մահճում։

Չստացված ինքնասպանություն. Քարեն Եփփե

Դանիացի Քարեն Եփփեն 1902–ին մամուլից տեղեկանում է Օսմանյան կայսրությունում հայերի ջարդերի մասին։ Նա հայերին օգնելու ցանկությամբ դիմում է Յոհաննես Լեփսիուսին, որն արդեն զբաղվում էր հայերի ջարդերի դատապարտմամբ։ 1903-ին 27-ամյա Քարենը գնում է Ուրֆա, որտեղ զբաղվում է 300 հայ որբերի խնամքով։

© PhotoՔարեն Եփփե
«Իմ սիրտը հայի է». օտար կանայք, որոնք հայ որբերին մայրեր դարձան. մաս 1–ին - Sputnik Արմենիա
Քարեն Եփփե

1915-ի կոտորածների ժամանակ կնոջը հաջողվում է իր սենյակում հիսուն հայի թաքցնել։ Ամեն օր Քարենը ականատես է լինում դաժան տեսարանների, որոնք խռովում են նրա հոգեկան աշխարհը։ Քարենը փորձում է ինքնասպան լինել, հասցնում են խանգարել նրան թաքցրած հայերը։ Ապշելով ու հիանալով բարեկամներ և գույք կորցրած այդ մարդկանց կենսասիրությունից` Եփփեն որոշում է ուժերը հավաքել և փախցնել նրանց Թուրքիայից։ Խաբեություններով և կաշառքներով նա հիսուն հայի հետ փախչում է Հալեպ։

«Թանկ մարդը». ինչպես գթության քույրերից մեկը հրաժարվեց աշխատանքից` որբերին խնամելու համար

Հալեպում Քարենը նույնպես զբաղվում է հայ համայնքով։ Նա հատկապես զբաղվում է առևանգված ու մուսուլմանական հարեմներում հայտնված հայ կանանց ու նրանց երեխաներին ազատելով` փրկելով 2000 մարդու։ Եփփեն մահանում է Հալեպում` մալարիայից։ Իր կտակի համաձայն` նրան հայ առաքելական եկեղեցու ծեսով թաղում են հայկական գերեզմանատանը։ 1947-ին Հալեպում հիմնադրվում է երկսեռ ճեմարան, որը կոչվում է միսիոներուհու անունով։ Քարեն Եփփեի անվան ճեմարանը գործում է մինչ օրս` չնայած, որ 2014-ին Սիրիայի պատերազմը ճեմարանին էլ է հասել` այն հրթիռակոծվել էր։

© Photo : Public domainՔարեն Եփփեի անվան ճեմարան
«Իմ սիրտը հայի է». օտար կանայք, որոնք հայ որբերին մայրեր դարձան. մաս 1–ին - Sputnik Արմենիա
Քարեն Եփփեի անվան ճեմարան

Ռաֆայել–Ֆրիտյոֆի «Կատարինե» մայրիկը. Բոդիլ Բյորն

1905-ին նորվեգուհի 34-ամյա Բոդիլ Բյորնը «Կանանց առաքելության» աշխատողների հետ գնում է Օսմանյան կայսրություն` պատերազմից տուժածներին օգնություն ցուցաբերելու։ Բոդիլը շատ արագ սովորում է թուրքերեն և հայերեն, ինչի շնորհիվ տարիներ շարունակ մնում է աշխատելու Կայսրության հոսպիտալներում։

© Photo : Public domainԲոդիլ Բյորն
«Իմ սիրտը հայի է». օտար կանայք, որոնք հայ որբերին մայրեր դարձան. մաս 1–ին - Sputnik Արմենիա
Բոդիլ Բյորն

1915–ին Մուշում Բոդիլն ականատես է լինում կոտորածներին, տեսածը վավերագրում օրագրելով և լուսանկարելով։ Լուսանկարներից մեկում երեսուն մանկահասակ հայ երեխաներ են իրենց ուսուցիչ Մարգարիտ Նալբանչյանի հետ։ Նկարը Բոդիլի ձեռքով մակագրված է. «Նրանց բոլորին կենդանի այրել են»։ Բոդիլը չի կարողանում մնալ միայն վավերագրողի դերում, նա իր սենյակում պատսպարում է հայ երեխաների, որոնցից մեկին` Ռաֆայելին, որդեգրում է։ Տղայի անունը նա դարձնում է Ֆրիտյոֆ` Նանսենի պատվին։ Որդեգրված հայ տղան նրա միակ երեխան է լինում, Բոդիլը այդպես էլ չի ամուսնանում։

© Photo : Бодиль БьорнԲոդիլ Բյորնի արած լուսանկարը
«Իմ սիրտը հայի է». օտար կանայք, որոնք հայ որբերին մայրեր դարձան. մաս 1–ին - Sputnik Արմենիա
Բոդիլ Բյորնի արած լուսանկարը

Քեմալական շարժումը հետզհետե ավելի ակնհայտ է դարձնում իր հայատյացությունը ու երիտթուրքերի իրականացրած Ցեղասպանության հետ համակարծիք լինելը և ճնշումներ գործադրելով` հեռացնում է օտար միսիոներներին Թուրքիայից։ Բոդիլը երեխային տանում է Նորվեգիա, ինքը գնում Սիրիա և Լիբանան, որտեղ աշխատում է հայկական որբանոցներում։ 1922-ին նա Ալեքսանդրապոլում (այժմյան Գյումրիում) հիմնում է «Լուսաղբյուր» որբանոցը։ Երեխաները նրան «Կատարինե մայրիկ» են կոչում։ Որբանոցը կայացնելով` Բոդիլը վերադառնում է Սիրիա, որտեղի որբանոցներում աշխատում մինչև 1935-ը։

1960-ին Բյորնը մահանում է Նորվեգիայում։ Նրա գերեզմանից վերցված հողը 2008-ին ամփոփվում է Երևանում` Ցեղասպանության հուշապատի մեջ։ Բյորնի որդին` Ռաֆայել–Ֆրիտյոֆը, Նորվեգիայում ընտանիք է կազմել, նրա զավակները մի քանի անգամ եկել են Հայաստան։

Օսմանյան փաստաթղթեր` Հայոց ցեղասպանության ժամանակ հայ որբերի իսլամացման վերաբերյալ

Լրահոս
0