00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լիբանանում կրքերը չեն հանդարտվում, ցուցարարները առաջ են գնացել պահանջների մեջ. արաբագետ

© AP Photo / Hassan AmmarАнтиправительственные протестующие во время акции протеста в Бейруте (21 октября 2019). Ливан
Антиправительственные протестующие во время акции протеста в Бейруте (21 октября 2019). Ливан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լիբանանի ներքաղաքական բուռն զարգացումները, բնականաբար, Հայաստանում հետաքրքրում են շատերին: Դա հասկանալի է, քանզի Լիբանանում խոշոր հայկական համայնք կա: Բայց ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ և ինչպիսի՞ հանգուցալուծումներ կարող են լինել:

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik. Սկիզբ առնելով հարկային քաղաքականության վերաբերյալ դժգոհություններից Լիբանանի զանգվածային ցույցերն այս օրերին վերաճել են սոցիալական և քաղաքական մի շարք պահանջների առաջադրման:

Այս կարծիքը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, արաբագետ Արաքս Փաշայանը` հավելելով, որ Լիբանանը տասնամյակներ շարունակ ներքաղաքական փխրուն հավասարակշռություն է ունեցել, որը պարբերաբար լուրջ ցնցումների ու փորձությունների է ենթարկվել:

Акоп Багратуни - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Բագրատունի. «Դեռ վաղ է եզրակացնել, որ ժողովուրդը կհեռանա փողոցներից»

«Այսօրվա պահանջներն արտահայտում են այն խորը ճգնաժամը, որը Լիբանանը վերապրել է վերջին երեք տասնամյակի ընթացքում: Հասարակությունը, ընդհանուր առմամբ, դժգոհ է վատ կառավարումից, կոռուպցիայի մեծ չափերից, գործազրկությունից, սոցիալական, անարդարություններից,  աղքատությունից: Ի լրումն, Լիբանանն այն երկրներից է, որ շատ մեծ չափերի արտաքին պարտք ունի»,–ասում է Փաշայանը:

Բացի այդ, ցուցարարները պահանջում են վերացնել առհասարակ քաղաքական ինստիտուտների հիմքում ընկած կրոնադավանական սկզբունքը, այսպես կոչված կոնֆեսիոնալիզմը, որը Լիբանանի պետականության ստեղծումից ի վեր դրված է երկրի քաղաքական համակարգի հիմքում:

Արաքս Փաշայանի դիտարկմամբ՝ ցուցարարները բավականին առաջ են գնացել իրենց պահանջների մեջ: Այժմ արդեն պահանջում են կառավարության հրաժարականը, արտահերթ խորհրդարանական ընտրություններ, պահանջում են մշակել նոր սահմանադրություն, ստեղծել անցումային կառավարություն և ներգրավել պրոֆեսիոնալների: «Ցուցարարները նաև ցանկանում են, որպեսզի Լիբանանում տարբեր ժամանակաշրջաններում իշխանությանը մաս կազմած ընտանիքներն այսօր պատասխանատվություն կրեն պետությունից գողացված խոշոր չափի գումարների համար»,–նկատում է արաբագետը:

Католикос Великого Дома Киликии Арам Первый на открытии Всеармянского собрания армянской прессы (2 июля 2019). Антилиас - Sputnik Արմենիա
Անհրաժեշտ է, որ ներկա կառավարությունը մնա. Արամ Ա կաթողիկոսը դիմել է Լիբանանի ժողովրդին

Արժե ուշադրություն դարձնել նաև այն իրողության վրա, որ ցույցերի ալիքը չի մարում, չնայած այս երկուշաբթի Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին առաջարկեց տնտեսական բարեփոխումների որոշակի փաթեթ, նշեց նաև հարկերի ու տուրքերի՝ դժգոհություն հարուցած մոտեցումներից հրաժարվելու մասին: Բացի այդ Հարիրին առաջարկում է կրճատել նախկին ու ներկա կառավարության անդամների թոշակներն ու աշխատավարձերը, լուծարել տեղեկատվության նախարարությունը, այլ կառույցներ, նաև համաձայն է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն:

«Սակայն ցուցարարները, փաստորեն, չեն ընդունում այդ բարեփոխումների ծրագիրը, քանի որ չեն հավատում կառավարությանը, չեն հավատում կառավարության խոստումներին: Նրանք կարծում են, որ այս կառավարությունը ճգնաժամը չի կարող հաղթահարել, չի կարող լուծում տալ առկա քաղաքական և սոցիալական խնդիրներին, և փաստորեն առաջարկում են միանգամայն նոր կառավարություն` նոր մարդկանցով. նաև նոր քաղաքական համակարգի ձևավորման պահանջներ են դրվում»,-նշում է Արաքս Փաշայանը: 

Փաշայան. «Լիբանանի հայ համայնքի պարզ մարդկանց և հայ պաշտոնյաների մոտեցումներն այլ են»

Ի՞նչ հանգուցալուծումներ կարելի է ուրվագծել Լիբանանի ներքաղաքական զարգացումներից: Մեր զրուցակիցը նկատում է, որ ցանկացած պարագայում Լիբանանի հասարակության համար կարելի է արձանագրել դրական առաջընթաց. «Առաջընթաց է այն, որ հասարակությունը շատ համախմբված է, և կարելի է ասել՝ այս հեղափոխական շարժումը խոսում է լիբանանյան հասարակության քաղաքական հասունության մի նոր շրջանի մասին, քանի որ այս շարժումը զերծ է որևէ կրոնադավանական բաղադրիչից»:

Արաբագետը ընդգծում է, որ եթե անգամ կառավարությունը հրաժարական չտա, և ցուցարարների պահանջները (արտահերթ ընտրություններ, նախագահի, կառավարության հրաժարական) չիրականանան, միևնույնն է`դրական տեղաշարժեր շատ կան:

Как Джеки Куган помог армянским сиротам спасшимся во время Геноцида армян - Sputnik Արմենիա
«Իմ սիրտը հայի է». օտար կանայք, որոնք հայ որբերին մայրեր դարձան. մաս 1–ին

«Թեկուզ ազգային միասնության հարցում, այն հարցում, որ կառավարությունը հրաժարվեց հարկերի և տուրքերի իր քաղաքականությունից ու տնտեսական բարեփոխումներից է խոսում: Միևնույն ժամանակ, շատ դրական է համարվում այն, որ հասարակությունը կարծես ազատվեց իր նախկին կաղապարներից, որոնցով իրենց միշտ վախեցնում էին`ասելով`քանի որ երկրի քաղաքական համակարգը կրոնադավանական հիմք ունի, ուրեմն Լիբանանում ցանկացած անկայունություն շատ վտանգավոր է: Իրենք կարծես ազատվեցին այդ կաղապարներից և հասան մի փուլի, որ կարող են ազատ կերպով արտահայտել իրենց պահանջները, խաղաղ ցույցեր անել»,-ասում է Արաքս Փաշայանը:

Փորձագետի դիտարկմամբ` ներկա փուլում, ի լրումն ամենի, փողոց ելած լիբանանցիները ցանկանում են ցուցադրել, որ իրենք ունեն միասնաբար հանդես գալու այդ ներուժ:

Հիշեցնենք` արդեն մի քանի օր է, ինչ երկրում չեն դադարում բողոքի ակցիաները։ Բեյրութում, Տրիպոլիում ու երկրի այլ խոշոր քաղաքներում մարդիկ պահանջում են կառավարության հրաժարականը։Բողոքի ակցիաները սկսվել են այն բանից հետո, երբ կառավարությունը հոկտեմբերի 17-ին որոշում էր ընդունել «WhatsApp»-ի զանգերի համար նոր հարկատեսակ կիրառելու մասին։ Այս հայտարարությունը կառավարության հարկային ճնշումների «վերջին կաթիլը» համարող տասնյակ հազարավոր լիբանանցիներ այդ օրը դուրս եկան փողոց ու շրջափակեցին կառավարության շենքը։

Ոստիկանության ու ցուցարարների միջև բախումների հետևանքով հաղորդվում է 60 վիրավորների ու 2 զոհի մասին։

ԶԼՄ-ները Լիբանանում արդեն 4-րդ օրը շարունակվող ակցիաները անվանում են «WhatsApp»–ի հեղափոխություն։

Լրահոս
0