00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատգամավորը խոստովանեց` 4 անգամ ԱԺ–ի շուրջը պտտվելուց հետո խախտում է արել

© Sputnik / Asatur YesayantsВыступление Сергея Багратяна во время первого заседания парламента Армении 7-го созыва (14 января 2019). Еревaн
Выступление Сергея Багратяна во время первого заседания парламента Армении 7-го созыва (14 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հարևանի վրա գործ տալը կսահմանափակվի ամիսը մեկ անգամով։ Հեղինակները փոխել են աղմկահարույց օրինագիծը։

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik. Հարևանին վատություն անել հնարավոր կլինի ամիսը միայն մեկ անգամ։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը` ներկայացնելով առաջին ընթերցումից հետո իր և Արմեն Փամբուխչյանի հեղինակած «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով նկարահանված ՃԵԿ խախտումների վերաբերյալ իրականացվող վարչական վարույթի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու» նախագծում արված փոփոխությունները։

Ованнес Кочарян и Ашот Агаронян - Sputnik Արմենիա
ՀՀ-ում մեքենաների համար էլեկտրոնային գործարքների մեխանիզմ կներդրվի. նախագիծն ԱԺ–ում է

«Ներողություն եմ խնդրում այս բառի համար` այդ «գործ տալու» ինստիտուտը փորձել ենք հնարավորինս վերացնել»,– ասաց նա` հիշեցնելով, որ նախագծի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ մտահոգություն էին հայտնել, որ օրենքից օգտվելով չարակամ հարևանը կարող է ամեն օր «գործ տալ» հարևանի վրա։

Այս հնարավորությունը սահմանափակելու համար օրենքի հեղինակները սահմանափակումներ են դրել միևնույն անձի կողմից նույն ավտոմեքենայի վերաբերյալ տրվող հաղորդումների նկատմամբ։

Սահմանափակման վերջնական թիվը կորոշի կառավարությունը, բայց Սիսակ Գաբրիելյանի խոսքով` ամենայն հավանականությամբ կսահմանվի ամիսը 1–անգամյա նման հնարավորություն։

Բայց նույնիսկ փոփոխություններից հետո օրինագիծը միանշանակ չընդունվեց ընդդիմադիր պատգամավորների կողմից։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն ասաց, որ սահմանափակումները միշտ չէ, որ ճիշտ է կիրառելը։

«Սեքյուրիթի Դրիմ» և «Էլիպս». ինչ էր կատարվում տեսախցիկներից այն կողմ

«Օրինակ` եթե ինչ-որ մեկը չարամտորեն ամեն օր խախտում է անում, և հարևանը չի կարողանում ամեն օր նկարել, ուղարկել, բայց դրա կարիքը կա, մենք պետք է քննարկենք ու ասենք` լավ, եկեք թույլ տանք` ամեն օր նկարի, ուղարկի»,– ասաց Գորգիսյանը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն էլ նշեց, որ Երևանում ապահովված չեն ճանապարհային երթևեկության համար անհրաժեշտ պայմանները, և մայրաքաղաքում հնարավոր չէ մեքենա վարել առանց խախտում անելու։

Час пик в Ереване - Sputnik Արմենիա
Վայ–վարորդները կզրկվեն վարորդական իրավունքից. Հայաստանում մտադիր են խիստ օրենք ընդունել

«840 տեսախցիկները տեսականորեն կավելանան, ասենք, 300 հազարներով, և տուգանքի բեռը կընկնի քաղաքացիների վրա»,– ասաց նա։

Բուռն քննարկումները ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանին ստիպեցին խոստովանել` երեկ աշխատանքի գալիս խախտում է արել։

«4 անգամ ԱԺ–ի կողքը պտտվել եմ, որ կանգնելու տեղ գտնեմ։ Պահի տակ մի տեղ ազատվեց, արագ տեղավորվեցի։ Շտապելուց հաստատ մի գիծ տրորած կլինեմ։ Բայց նկարելիս էն 4 պտույտը չի երևում, որ ասես` այ ընկեր, աշխատանքից ուշանում եմ, 4 անգամ էլ պտտվել եմ, որ մի տեղ կանգնեմ»,– ասաց Բագրատյանը։

Նրա խոսքով` օրենքը հավելյալ լարում կառաջացնի հասարակության մեջ։ Բացի այդ, քաղաքացին առանց օրենքի էլ հեղափոխությունից հետո ակտիվորեն նկարահանում է խախտումներն ու ուղարկում իրավապահներին։

Նշենք, որ քննարկվող նախագիծն ԱԺ–ում վերջնական քվեարկության կդրվի վաղը։ Նոր օրենքով նախատեսվում է ստեղծել էլեկտրոնային հարթակ, որտեղ քաղաքացիները կկարողանան տեղադրել իրենց ֆիքսած ՃԵԿ խախտումները։ Սկզբնական շրջանում ծրագիրը կգործի միայն Երևանում ու միջպետական ճանապարհներին։

Լրահոս
0