Կառավարությունը պատրաստվում է շտկել ՀՀ զինանշանի սխալները

© Sputnik / Karine HarutyunyanСтенд с законом о гербе Армении в музее Истории
Стенд с законом о гербе Армении в музее Истории - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արայիկ Հարությունյանը հաստատել է, որ ՀՀ զինանշանի մասին կառավարությունը բազմաթիվ դիմումներ է ստանում և խոստացել` առաջիկայում եղած սխալները կշտկեն։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Կառավարությունն առաջիկայում կշտկի ՀՀ զինանշանի վրա առկա սխալները։ Այս մասին այսօր ԱԺ–ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Նախարարությունը զինանշանի հետ կապված բազմաթիվ հարցադրումներ ու դիտարկումներ է ստանում և վարչապետի որոշմամբ` ստեղծվել է աշխատանքային խումբ`  իմ գլխավորությամբ, որը բոլոր մասնագետների, շահագրգիռ կողմերի հետ կքննարկի այդ հարցը»,– ասաց նախարարը։

Նրա խոսքով` զինանշանի վրա փոփոխությունները կկատարվեն աշխատանքային խմբի համաձայնությամբ։

Լրահոս
0