Հայ բժիշկներին հաջողվել է երեխայի լյարդի փոխպատվաստման առաջին փորձը կատարել

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցОперация в клинике урологии
Операция в клинике урологии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ երեխայի վիճակը, որին վիրահատել են, այս պահին բավարար է։

ԵՐԵՎԱՆ, 23 Հոկտեմբեր – Sputnik. Հայաստանում առաջին անգամ երեկ «Արաբկիր» ԲԿ-ում բելառուս բժիշկների հետ միասին կատարվել է երեխայի լյարդի փոխպատվաստում կենդանի դոնորից: Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Բացառիկ վիրահատություն Հայաստանում. երեխայի լյարդի փոխպատվաստման առաջին փորձը կանեն

«Դոնորի և ռեցիպիենտի վիճակն այս պահին բավարար է և համապատասխանում է հետվիրահատական նորմալ ընթացքին: Առողջություն եմ մաղթում նրանց»,–գրել է նա։

Հիշեցնենք, որ Sputnik Արմենիայի հետ զրույցում նախարարը հայտնել էր, որ  վիրահատության իրականացման համար հայ բժիշկներին աջակցելու են Բելառուսի մասնագետները։

Հայաստանում առաջին անգամ կատարվել է լյարդի փոխպատվաստում կենդանի դոնորից

Այս տարվա ապրիլի 24–ին ՀՀ-ում առաջին անգամ կատարվել էր լյարդի փոխպատվաստում: «Աստղիկ» ԲԿ–ում վիրահատել էին 56 տարեկան մի կնոջ, որի համար դոնոր էր հանդիսացել 20-ամյա դուստրը: Նախարարը վստահեցրել էր, որ կնոջ վիճակը լավ է, վիրահատությունը հաջող ելք է ունեցել։

Լրահոս
0