Ինչ է կատարվում ծերանոցներում ու գիշերօթիկներում. Փաշինյանը բացատրել է գործընթացի նպատակը

© Sputnik / Asatur YesayantsПремьер-министр Никол Пашинян на заседании правительства Армении (6 июня 2019). Еревaн
Премьер-министр Никол Пашинян на заседании правительства Армении (6 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Երեխաներին, ծերերին ու հաշմանդամներին հունվարի 1-ից կտրվեն պետական վկայագրեր, որոնց շնորհիվ նրանք կորոշեն, թե որ կազմակերպությանն են վստահում իրենց կյանքն ու առողջությունը։

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Գիշերօթիկ դպրոցում հայտնված երեխաները, ծերանոցում բնակվող ծերերն ու խնամքի տներում ապրող հաշմանդամներն իրենք կորոշեն` որտեղ են ուզում ապրել ու ինչ որակի ծառայություններ ստանալ։

Որոշումն ընդունվեց այսօր ՀՀ կառավարութան հերթական նիստում` հաստատելով «Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող խնամքի ծառայությունները պետական վկայագրի միջոցով տրամադրելու կարգը»։

Подопечная дома престарелых - Sputnik Արմենիա
Գյումրու տուն-ինտերնատը չի փակվի, բայց կլուծարվի. տարեց բնակիչները հացադուլ են անում

Ինչպես հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, երեխաներին, ծերերին ու հաշմանդամներին կտրվեն պետական վկայագրեր, որոնց միջոցով իրենք կարող են ընտրել այն հաստատությունն ու կազմակերպությունը, որտեղ կցանկանան համապատասխան ծառայություններ ստանալ։

Հարցի քննարկման ընթացքում ՀՀ վարչապետ Փաշինյանը հիշեցրեց, որ կառավարության այս նախաձեռնությունն արդեն հասցրել է քննադատությունների արժանանալ։

Ծերանոցներում ու մանկատներում կասկածելի սնունդ է հայտնաբերվել. Զարուհի Բաթոյան

«Վերջին շրջանում աղմուկ է ձևավորվում, որ մենք տարեցների տուն ենք փակում, գիշերօթիկներ ենք փակում։ Կարծում եմ` պետք է հստակ բացատրել, թե մենք ինչ ենք անում։ Մենք այդ ծառայությունները փորձում ենք արտապատվիրակել մասնավոր կամ բարեգործական կազմակերպությունների»,– ասաց Փաշինյանը։

Վարչապետը պարզաբանեց, որ պետությունը նույն ֆինանսավորման շրջանակում հայտարարելու է մրցույթ, որով ընտրելու է այն կազմակերպությունները, որոնք տարեցներին խնամքի ծառայություններ կմատուցեն։

Министр труда и социальных вопросов Армении Заруи Батоян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա
Նախարարն ասել է` ինչպես օգնել երեխաներին և մեկնաբանել է գիշերօթիկների փակման հարցը

«Մենք հնարավորություն ենք տալիս տարեց քաղաքացուն ընտրել` ինքն այս կազմակերպությունում է ուզում ծառայություն ստանալ, թե այն մյուսում։ Ու իր հետևից այդ նույն ֆինանսավորումը կգնա այդ կազմակերպությանը։ Հետևաբար, ոչ թե այդ շահառուները կհայտնվեն այս կամ այն կազմակերպությունում պատանդի վիճակում, այլ իրենց վերաբերմունքն արտահայտելով կարտահայտեն նաև պետության վերաբերմունքն այս կամ այն կազմակերպության նկատմամբ»,– ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց նաև, որ Գյումրի կատարած այցի  ընթացքում հանդիպել է այս կարգի դեմ բողոքի ձայն բարձրացրած Գյումրու տուն–ինտերնատի կոլեկտիվի ու շահառուների հետ`նրանց պետության մոտեցումը բացատրելու համար։

«Եվ նույնիսկ առաջին հայացքից կարելի էր հասկանալ, որ նրանց պատշաճ ծառայություն չի մատուցվում, քանի որ այդ համակարգը հնացած է»,– ասաց նա։

Տարեցների ու լռության գյուղը. ինչպես են Լիճքում աստիճանաբար մոռանում մանկան ծիծաղը

Փաշինյանը նաև հիշեցրեց, որ կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել էր նաև, որ գիշերօթիկ դպրոցում ավելի շատ աշխատող կա, քան երեխա։ Սա, ըստ վարչապետի, միջոցների վատնում է, որոնք կարող են ուղղվել հենց շահառու հանդիսացող երեխաների կենցաղը բարելավելուն։

Կառավարությունը հաստատեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած նախագիծը։

Նոր կարգն ուժի մեջ կմտնի 2020 թվականի հունվարի 1-ից:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала