Ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում չեմպիոն ու փոխչեմպիոն ունենք

© Photo : official site of the National Olympic Committee of ArmeniaЦеремония награждения чемпионов Европы (24 октября 2019). Бухарест
Церемония награждения чемпионов Европы (24 октября 2019). Бухарест - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
89 կգ քաշայինների պայքարում չեմպիոն է դարձել Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Ավագյանը, փոխչեմպիոն`Արա Աղանյանը։

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում 89 կգ քաշայինների պայքարում երկամարտի 364 կգ արդյունքում չեմպիոն է դարձել Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Ավագյանը: Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Արա Աղանյանը փոխչեմպիոն է դարձել երկամարտի 358 կգ արդյունքով: 

Հայ ծանրամարտիկի նոր հաղթանակը. Սիմոն Մարտիրոսյանն աշխարհի ռեկորդ սահմանեց

Гор Минасян - Sputnik Արմենիա
Ծանրամարտ. Գոռ Մինասյանը նվաճեց Եվրոպայի ոսկին

Կարեն Ավագյանը պոկում վարժությունում երկրորդ մոտեցմամբ բարձրացրել է 170 կգ և այս վարժությունում մինչև 20 տարեկանների Եվրոպայի ռեկորդ սահմանել:

Երրորդ մոտեցման համար Ավագյանը պատվիրել է 172 կգ, սակայն չի կարողացել բարձրացնել այն: Հրում վարժությունում նա երկրորդ փորձով գլխավերևում պահել է 194 կգ–ը: Երրորդ մոտեցման համար Կարենը պատվիրել է 197, սակայն չի կարողացել հրել այդ քաշը:

Ծափ–երաժշտություն կամ ձեր ցավը տանեմ. ինչպես դիմավորեցին ծանրամարտիկներին. լուսանկարներ

Արա Աղանյանը պոկել է 162 կգ, հրել 196 կգ:

© Photo : official site of the National Olympic Committee of ArmeniaԾանրամարտի Եվրոպայի առաջնություն
Ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում չեմպիոն ու փոխչեմպիոն ունենք - Sputnik Արմենիա
Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն

Նշենք, որ ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունն անց է կացվում Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում։

Լրահոս
0