Դիակային փոխպատվաստում Հայաստանում․ հայաստանցիները պատրա՞ստ են աջակցել Թորոսյանին

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վերջին ժամանակաշրջանում հայ հասարակությունն ակտիվ քննարկում է դիակային փոխպատվաստման ինստիտուտ ներդնելու աղմկահարույց թեման։ Sputnik Արմենիան փորձել է պարզել՝ որքա՞ն է դա հուզում շարքային քաղաքացիներին, ու արդյո՞ք նրանք գիտեն հնարավոր բարեփոխման մասին։

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասել էր, որ առաջիկա 2-3 տարիների ընթացքում Հայաստանում իրականացվելու է դիակային փոխպատվաստման ծրագիրը։ Sputnik Արմենիայի թղթակիցները որոշել են այս թեմայով հարցում անցկացնել շարքային քաղաքացիների շրջանում։

Гастроэнтеролог Айк Манасян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Մանասյան. ««Դիակային» դոնորների հարցում նախ էթիկական և փիլիսոփայական քննարկման կարիք կա»

Հարցումը ցույց է տվել, որ ոմանք նույնիսկ չեն էլ պատկերացնում` ինչ է ենթադրում այդ ծրագիրը։

Լրագրողի պարզաբանումից հետո հարցվածներից շատերն ասել են, որ կողմ են ծրագրին։

«Եթե մարդ այսպես թե այնպես մահանալու է, ավելի լավ է` ուրիշին օգնի», - ասաց քաղաքացիներից մեկը։

Հիշեցնենք` ավելի վաղ նախարարը հայտնել էր, որ պատրաստ է մահից հետո իր օրգանները տրամադրել մեկին, ով կունենա դրա կարիքը։

«Դիակային փոխպատվաստման միջոցով փրկելու ենք մարդկանց կյանքը։ Խոսքը հիմնականում հեմոդիալիզ ստացողների մասին է, որոնց քանակն այս պահին 1000–ի է հասնում, սակայն տարեցտարի այդ թիվն ավելանում է։ Դիակային փոխպատվաստում կփորձենք իրականացնել նաև մյուս օրգանների դեպքում` լյարդի, սրտի, եղջերաթաղանթի»,– ասել էր նախարարը։

Նա հայտնել էր նաև, որ քանի դեռ ուղեղային մահ ախտորոշումը չլինի դոնորի մոտ, նրանից չեն կարող որևէ օրգան վերցնել։ Մյուս կողմից, Թորոսյանի խոսքով, գործելու է նաև հրաժարվելու ինստիտուտը։ Այսինքն` երբ հայտարարվի դիակային փոխպատվաստման անցնելու մասին` կնշվի նաև, որ ով ուզում է` իր ուղեղային մահից հետո իր օրգանները չօգտագործվեն, կարող է հրաժարվելու դիմում գրել։ Նախարարը նշել էր, որ հասկանում է` դիակային փոխպատվաստման համակարգը ներդնելու համար պետք է շատ զգույշ առաջ գնալ, բայց որ պետք է այդ քայլն արվի, միանշանակ է։

Մանասյան. ««Դիակային» դոնորների հարցում նախ էթիկական և փիլիսոփայական քննարկման կարիք կա»

Լրահոս
0