Փաշինյանը տիկնոջ հետ ծանոթացել է Վանաձորի զարգացման ծրագրերին. լուսանկարներ

© Photo / official site of the Prime minister of RAПремьер-министр Никол Пашинян в Ванадзоре (26 октября 2019). Лори
Премьер-министр Никол Пашинян в Ванадзоре (26 октября 2019). Лори - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն այցելել են կերպարվեստի թանգարան ու «Վանաձոր Արմենիա» առողջարանային համալիր։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. Վանաձորի օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր այցելել է Վանաձոր և ծանոթացել քաղաքի զարգացման ծրագրերին։ Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Վարչապետի առաջին կանգառը Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանն է եղել, որտեղ իրականացվում են վերակառուցման աշխատանքներ։

© Photo / official site of the Prime minister of RAՆիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը Վանաձորում
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը Վանաձորում - Sputnik Արմենիա
1/3
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը Վանաձորում
© Photo / official site of the Prime minister of RAПремьер-министр Никол Пашинян в Ванадзоре (26 октября 2019). Лори
Նիկոլ Փաշինյանը Վանաձորում - Sputnik Արմենիա
2/3
Նիկոլ Փաշինյանը Վանաձորում
© Photo / official site of the Prime minister of RAՆիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը Վանաձորում
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը Վանաձորում - Sputnik Արմենիա
3/3
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը Վանաձորում
1/3
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը Վանաձորում
2/3
Նիկոլ Փաշինյանը Վանաձորում
3/3
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը Վանաձորում

Թանգարանի նորոգման համար նախատեսված գումարի ծավալը կազմում է 92 մլն դրամ, իսկ շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչև տարեվերջ։ Թանգարանի ֆոնդերը ներառում են շուրջ 1800 թանգարանային նմուշներ՝ գեղանկարներ, գրաֆիկա, քանդակներ, դեկորատիվ-կիրառական արվեստ։ Թանգարանում ցուցադրված են ոչ միայն լոռեցի գեղանկարիչների ստեղծագործությունները։

Այնուհետև Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն այցելել են «Վանաձոր Արմենիա» առողջարանային համալիր և ներկա գտնվել վերանորոգված բուժական մասնաշենքի բացման արարողությանը։ Նշվել է, որ 10 տարում նախատեսվում է ներդնել 5 միլիոն ԱՄՆ դոլար և վերակառուցել համալիրի բոլոր 9 մասնաշենքերը։

Բոլորով գնում ենք դբա լավը. Փաշինյանը խոստանում է Վանաձորի էֆեկտը ստանալ բոլոր քաղաքներում

«Վանաձոր Արմենիա» առողջարանը հայտնի է որպես ցեխաբուժության կենտրոն՝ տորֆաբուժության բազմամյա ավանդույթներով։ Բացի ցեխաբուժությունից, այստեղ իրականացվում են ջրաբուժություն, պարաֆինաբուժություն և կլիմայաբուժություն։ Վերանորոգումից հետո, բացի բուժական սենյակներից, առողջարանն առաջարկում է նոր ստանդարտ, դելյուքս և լյուքս դասի ժամանակակից հյուրանոցային համարներ, առողջարանը բաց է լինելու տարվա բոլոր եղանակներին։

Լուսավոր Իջևան. Փաշինյանը լուսանկարներ է հրապարակել

Լրահոս
0