Խոշոր կողոպուտ Երևանում. վերելակի մոտ կանգնած տղամարդուց 15 հազար դոլար են հափշտակել

Բաժանորդագրվեք
Իրավապահներն անհրաժեշտ գործողություններ են ծավալում, որպեսզի հայտնաբերեն հանցագործությունը կատարողին և գողոնը։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Երևանի Կիևյան փողոցի թիվ 1 շենքի 1-ին մուտքի վերելակի մոտ տղամարդու են կողոպտել։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Здание в Эчмиадзине, где проживал Гурген Багдасарян - Sputnik Արմենիա
Արմավիրում 35 տարեկան կինը թունաքիմիկատ է խմել. պատճառը խա՞նդն է

Ըստ կայքի` դեպքը տեղի է ունեցել երեկ` հոկտեմբերի 25-ին։ Ժամը 19:30-ի սահմաններում անհայտ անձը վերելակի մոտ հափշտակել է նույն շենքի բնակիչ, 55-ամյա Սերգեյ Ա.-ի ձեռքի «բարսետկան» և դիմել փախուստի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հանցագործը Սերգեյ Ա.-ից հափշտակել է 15 հազար ԱՄՆ դոլար:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարողին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Գյումրիում 40-ամյա կինը դանակահարել է 55-ամյա մի տղամարդու. տուժածը մահացել է

Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում կողոպուտի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Երևանյան դպրոցներից մեկի մոտ մահացու վրաերթի են ենթարկել հետիոտնին

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала