Սամվել Գասպարյանը դարձել է ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն

© Sputnik / Asatur YesayantsСамвел Гаспарян на тренировке в преддверии ЧМ-2019 по тяжелой атлетике
Самвел Гаспарян на тренировке в преддверии ЧМ-2019 по тяжелой атлетике - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ղազախստանում վերջերս կայացած աշխարհի առաջնությունում ծանրամարտիկ Սամվել Գասպարյանը փոքր բրոնզ էր նվաճել։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 109 կգ քաշային Սամվել Գասպարյանը հռչակվել է Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն՝ երկամարտի 390 կգ արդյունքով:

Այս մասին տեղեկացնում է Armsport.am-ը։

Болельщики встречают армянских тяжелоатлетов в аэропорту Звартноц (1 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ծանրամարտիկ Հակոբ Մկրտչյանը ռեկորդ է սահմանել ու չեմպիոն դարձել

Նշենք, որ երեկ` հոկտեմբերի 26–ին Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հերթական ոսկե մեդալը նվաճել է գերծանր քաշային կարգում հանդես եկող Վարազդատ Լալայանը։

Երիտասարդների աշխարհի առաջնության գործող չեմպիոնը լավագույնն է եղել և՛ պոկում վարժությունում (194 կգ), և՛ հրումում (230 կգ) ու երկամարտի 424 կգ-ով նվաճել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը։

Հիշեցնենք՝ Ղազախստանում վերջերս կայացած աշխարհի առաջնությունում Սամվել Գասպարյանը փոքր բրոնզ էր նվաճել, իսկ գարնանը Բաթումիում կայացած մեծահասակների Եվրոպայի առաջնությունում դարձել էր արծաթե մեդալակիր։

Լրահոս
0