00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զելենսկին կարող է այդպես էլ «հույս–նախագահ» մնալ. Լեոնիդ Պասեչնիկ

© Sputnik / Валерий Мельников / Անցնել մեդիապահոցИнаугурация избранного главы ЛНР Л. Пасечника
Инаугурация избранного главы ЛНР Л. Пасечника  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վերջին ժամանակաշրջանում պաշտոնական Կիևը բավականին աղմկահարույց հայտարարություններ արեց այն մասին, թե ինչպես պետք է վերականգնել Դոնբասի խաղաղությունը։ Լուգանսկի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը պատմել է, թե ինչպես են ընդունել Կիևի տված խոստումները։

Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում խոսել է նաև  Ուկրաինայի նախագահի` Դոնբասում հակամարտությունը մեկ տարում լուծելու մասին հայտարարությունների մասին։ ԼԺՀ ղեկավարը բացատրել է, թե ինչու մինչև հիմա գերիների փոխանակում և Զոլոտոյի մոտ ուժերի ու միջոցների բաժանում տեղի չի ունեցել, ինչպես նաև հայտնել է, թե հանրապետության քանի բնակիչ է ՌԴ անձնագիր ստացել։

– Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասուլիսներից մեկում հայտարարել է, որ մտադիր է մեկ տարվա ընթացքում լուծել Դոնբասի հակամարտությունը։ Ձեր կարծիքով` Ուկրաինայի նախագահն ի՞նչ ճանապարհով պիտի հասնի այդ նպատակին։

– Այդ որոշումն իրագործելու համար պարոն Զելենսկին պետք է գնա կամային ճանապարհով։ Թեև նա կոնկրետ ժամկետ է նշել, այդուհանդերձ հանրապետություններում այդ հայտարարությունն ընդունել են առանց խանդավառության։ Զելենսկին և նրա թիմը բավականին շատ խոստումներ են տվել, բայց Պորոշենկոյից քիչ բան են արել, որն ընդհանրապես ոչ մի լավ բան չի արել։ Բացի դրանից, մենք մշտապես լսում ենք Դոնբասում խաղաղություն հաստատելու ինչ–որ նոր ծրագրերի մասին։ Դա կարծես նոր քաղաքական նորաձևության մաս լինի։ Նախկինում ուկրաինացի քաղաքական գործիչները մրցում էին Դոնբասի բնակչությանը ոչնչացնելու մեթոդների նկարագրությամբ, և ահա վերջապես աշնան հետ եկել է հակամարտության կարգավորման ծրագիր առաջարկելու ժամանակը։

Дебаты между кандидатами в президенты Петром Порошенко и Владимиром Зеленским в НСК Олимпийский (19 апреля 2019). Киев - Sputnik Արմենիա
«Զելենսկին կրկնում է Պորոշենկոյին նրա ամենավատ դրսևորումներում». Պուշիլին

Թեև յուրաքանչյուր շատ թե քիչ ողջամիտ մարդ հասկանում է, որ Ուկրաինան չի կարող շրջանցել Մինսկի ձևաչափը, բայց կարող է հայտարարել, որ խոստանալ դեռ չի նշանակում ամուսնանալ։ Սակայն չի ստացվի փնտրել զարտուղի ճանապարհներ, հորինել խորամանկություններ, փորձել կատակներ անել «նորմանդական ձևաչափի» թեմայով։ Միջոցների համալիրն աքսիոմ է` բավական մատչելի կարդալու և նույնիսկ հիշելու համար։ Դրանում ամեն ինչ հասկանալի և հետևողականորեն գրված է։ Ստացվում է, որ Զելենսկուն մնում է քայլ առ քայլ իրագործել հրահանգները, որոնք նրա փոխարեն արդեն մտածել և գրել են։ Եթե կարողանա, խաղաղություն կլինի, եթե ոչ` կմնա հույս–նախագահ։

– Պաշտոնական Կիևը հայտարարել է, որ ընդունել է համաներման մասին բոլոր օրենքները, սակայն Դոնբասի հանրապետություններում պարզաբանել են, որ այդ հայտարարությունը ոչ մի աղերս չունի իրականության հետ։ Մինսկի պայմանավորվածությունների տեքստում համաներման մասին կետը նախորդում է ընտրություններ անցկացնելու մասին կետին։ Բացի դրանից, փորձագետների գնահատականներով` Դոնբասում ընտրությունների անցկացումը հնարավոր է առանց համաներման։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դա։

– Համաներումը Մինսկի համաձայնագրերի կետերից մեկն է։ Հերքելով դրա իրագործումը` ուկրաինական կողմն արհամարհում է երաշխավոր երկրների հանձնարարականները և այդ փաստաթղթերի տակ ստորագրելու իր որոշումը։ Միջոցների համալիրը չի կարող ընտրողաբար իրագործվել` Կիևի հայեցողությամբ, ուստի մենք պնդելու ենք, որպեսզի յուրաքանչյուր կետ անշեղորեն կատարվի` անկախ նրանից, դա դուր է գալիս Ուկրաինային, թե ոչ։ Կա համաձայնեցված փաստաթուղթ, որին պետք է հետևել։

– Գերիների վերջին մասշտաբային փոխանակումը եղել է 2017թ–ին։ Ինչպե՞ս են ընթանում բանակցություններ այդ ուղղությամբ, և կարելի՞ է արդյոք կանխատեսել, թե երբ այն տեղի կունենա։

– Լուգանսկի ժողովրդական հանրապետությունից ռազմագերիների փոխանակման հարցով աշխատանքային խումբը հնարավոր ամեն ինչ անում է, որպեսզի մեր մարդիկ վերադառնան հայրենիք։ Մեր կողմից մենք կատարում ենք բոլոր պարտավորությունները և միշտ պատրաստ ենք երկխոսության։ Բայց ուկրաինական կողմից նման ցանկություն չենք նկատում, ուստի չենք կարող նրանց փոխարեն կանխատեսումներ անել։

– Ուկրաինացի ուժայինները հրաժարվել են հեռացնել ուժերը ԼԺՀ Զոլոտոյ բնակավայրի մոտ ուժերի և միջոցների բաժանման հատվածում։ Ձեր կարծիքով` ո՞րն է պատճառը, և հանրապետությունը դիտարկո՞ւմ է արդյոք նոր հատվածներ` ուժերը հեռացնելու համար։

Президент Украины Владимир Зеленский во время брифинга (27 июня 2019). Киев - Sputnik Արմենիա
Զելենսկին «գաղտնազերծել է» Պուտինի հետ հեռախոսազրույցը Դոնբասի մասին

– Ստիպված եմ կրկնել` կա գործողությունների հասկանալի, հաստատված ծրագիր, որը Դոնբասում կհանգեցնի խաղաղության։ Դրան կարելի է հետևել կամ չհետևել։ Երբ Ուկրաինայի ներկայացուցիչներն իրենց ստանձնած պարտավորությունները չկատարելը միջազգային մակարդակում բացատրում են «տնային աշխատանքս շունն է կերել» կարգի արտահայտություններով, կասկածներ են ծագում նրանց մեղսունակության, ինչ–որ բան անելու ցանկության և կարողության վերաբերյալ։

Կողքից տպավորություն է ստեղծվում, որ Զելենսկուն չի հաջողվում հանդարտեցնել երկրորդ երիտասարդությունն ապրող ազգայնականներին։ Տեսնենք` ընդհանրապես կհաջողվի արդյոք։ Թեև Ուկրաինայի նման երկրի համար վայրենություն է. ֆաշիստների փոքր խումբը թելադրում է խաղի կանոնները նախագահին։

– Հիմա ԼԺՀ–ում ՌԴ քաղաքացիության հայտեր ներկայացնելու գործընթաց է ընթանում։ Քանի՞ մարդ է ՌԴ անձնագիր ստանալու հայտ ներկայացրել։

– Այսօրվա դրությամբ հանրապետության ավելի քան 30 հազար բնակիչ արդեն ստացել են Ռուսաստանի Դաշնության անձնագրեր, ևս 50 հազարը ներկայացրել են համապատասխան փաստաթղթերը։ Տարեվերջին մարդկանց ընդհանուր թիվը, որոնք մասնակցել են անձնագիր ստանալու գործընթացին, կգերազանցի 100 հազարը։ Ակնհայտ է, որ մարդիկ մեծ ցանկությամբ են մասնակցում այդ գործընթացին, ես շատ եմ խոսել այն մասին, թե որքան սպասված էր այդ որոշումը մեզ համար։ Ուզում եմ նշել, որ բոլոր ծառայությունները, որոնք մասնակցել են անձնագիր ստանալուն, շատ համակարգված են աշխատում։ Որոշ հատվածներում իսկապես լուրջ ծանրաբեռնվածություն է առաջանում։ Ի դեպ, մենք հաջողվում է վերացնել դրանք, մասնավորապես, մենք վերջերս գործարկել են էլեկտրոնային հերթագրման համակարգը, որը թույլ կտա մեր քաղաքացիներին հեռահար օգտվել ծառայությունից։

Լրահոս
0