Սերբիան դեսպանատուն կբացի Հայաստանում և կչեղարկի վիզային ռեժիմը ՀՀ քաղաքացիների համար

© Photo / official site of the President of RAЦеремония встречи официального визита президента Армении Армена Саркисяна в Сербию (4 октября 2019). Белград
Церемония встречи официального визита президента Армении Армена Саркисяна в Сербию (4 октября 2019). Белград - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ հանդիպումից հետո Սերբիան հայտարարել է մուտքի արտոնագրի չեղարկման մասին։

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. Սերբիան չեղարկել է վիզային ռեժիմը Հայաստանի քաղաքացիների համար, ինչպես նաև հայտարարել է Երևանում դեսպանատուն բացելու մասին։ Սերբիայի կառավարությունը համապատասխան որոշումը հաստատել է այսօրվա նիստում։ Այս մասին հայտնում է «Սլուժբենի գլասնիկ» պաշտոնական պարբերականը։

Հայկական ազգանուն ունեցող ՌԴ քաղաքացիները կկարողանան մուտք գործել Ադրբեջան. Մամեդյարով

«Հայաստանի քաղաքացիները կարող են մուտք գործել, Սերբիայի տարածքում տեղաշարժվել և մնալ երկիր մտնելու օրվանից մինչև 90 օր՝ 180 օրվա ընթացքում», – նշված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ Հայաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը չեղարկելու մտադրության մասին տեղեկություններ տարածվեցին հոկտեմբերի սկզբին` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի` Սերբիա կատարած պաշտոնական այցից հետո։

Մինչ տարեվերջ Հայաստան այցելած չինացի զբոսաշրջիկների թիվը կանցնի 10 հազարը. դեսպան Էրլուն

Լրահոս
0