Երևանում բացահայտվել է 14 տարի առաջ կատարված դաժան սպանությունը

© Sputnik / Andranik GhazaryanАвтомобиль патрульной службы на улице Вардананц
Автомобиль патрульной службы на улице Вардананц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սպանությունը կատարելու կասկածանքով Էրեբունու ոստիկանների կողմից բերման է ենթարկվել և ձերբակալվել է 46-ամյա Վարդան Սիմոնյանը։

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. Մոտ 14 տարվա վաղեմությամբ Երևանում կատարված դաժան սպանությունն այսօր բացահայտվել է։

Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 11 փողոցի 63 տանը 2005 թվականի սեպտեմբեր ամսին տեղի է ունեցել առանձնակի դաժանությամբ սպանություն։ Արարքի հետքերը կոծկելու նպատակով սպանությունը կատարողը դին թաղել է տան նկուղում՝ մոտ 1.5 մետր խորության մեջ։

Большой Разданский мост (Мост Киевян) - Sputnik Արմենիա
Փորձել է նետվել Կիևյան կամրջից. 49–ամյա քաղաքացին ոչ սթափ վիճակում էր

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, րոպեներ առաջ հատուկ մասնագետները, փորելով նշված վայրը, այնտեղից դուրս են բերել մարդկային ոսկորներ, գանգ, կոշիկ, քրքրված հագուստներ։

Սպանվածը նույն հասցեի բնակիչ՝ 82-ամյա Նինա Յաղուտյանն էր։ Նշված սպանությունը կատարելու կասկածանքով Էրեբունու ոստիկանների կողմից բերման է ենթարկվել և ձերբակալվել է 46-ամյա Վարդան Սիմոնյանը։

Արտառոց դեպք Լոռիում. տղամարդը դիահերձարանում աշխատելու համար փորձել է ինքնահրկիզվել

Գ Շամշյանի տեղեկություններով՝ մինչև թաղելը, նա իր զոհին խեղդամահ է արել։ Փաստի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանություն) հարուցվել է քրեական գործ։

Լրահոս
0