«Աղջի՞կ. կարևորը` առողջ բալիկ լինի». սոցիալական արշավ ընդդեմ սելեկտիվ աբորտների 

Տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետությունը սելեկտիվ աբորտների ցուցանիշներով զբաղեցնում է վատթարագույն դիրքերն աշխարհում:

Doping Creative Agency-ի հիմնադիր տնօրեն Հայկ Սիմոնյանը և կրեատիվ տնօրեն Հովհաննես Մարգարյանը Sputnik Արմենիայի եթերում 

պատմում են սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման դեմ #Bavakane սոցիալական արշավի մասին:

Հայաստանը խճճել է աբորտների հարցը. Եվրոպան կրկին դժգո՞հ է

Прогулка - Sputnik Արմենիա
Երբ ապագա երեխայի ճակատագիրը վճռում է տաքսիստը. սելեկտիվ աբորտները Հայաստանում պակասել են

Սոցիալական գովազդի շրջանակում համացանցում տարածվեց տեղեկատվական բնույթի տեսահոլովակ, որի նպատակն էր հասարակության շրջանում բարձրացնել իրազեկվածության մակարդակը։

«Տեսահոլովակին զուգահեռ որոշեցինք բոլորի ուշադրությունը գրավելու համար Հայաստանը և հայ կնոջը բնութագրող ամենամեծ խորհրդանիշներից մեկը` Մայր Հայաստանի արձանը լուսավորել կարմիր գույնով`ի հիշատակ այն 40 հազար աղջիկ երեխաների, որոնք սելեկտիվ աբորտների պատճառով այդպես էլ լույս աշխարհ չեկան»,–ասաց արշավի հեղինակ Հովհաննես Մարգարյանը։ 

Կաղապարից դուրս. ինչի՞ կհանգեցնի սելեկտիվ աբորտը. Չինաստանի օրինակը

Ի՞նչ գործոնների արդունքում է ձևավորվել այդ վիճակագրությունը, ո՞րը կարող է լինել սոցիալական արշավի դերն ու նպատակը. գովազդի մասնագետները խոսեցին նաև ոլորտի նրբությունների, գովազդի այժմյան միտումների և վատ գովազդից խուսափելու միջոցների մասին:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала