«Նա գրավում է ուշադրությունս». թուրքական բեմի աստղ Հյուլյա Ավշարը` հայ մոդելի մասին

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Աշխարհահռչակ «Gucci»-ի 2020թ.–ի հավաքածուի ցուցադրությանը մասնակցելուց հետո 23–ամյա մոդել Արմինե Հարությունյանը դարձել է լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի աստղ: Թուրքական ԶԼՄ-ներն ու թուրք հայտնիները ևս հիացած են հայ մոդելով։

ԵՐԵՎԱՆ, 31 Հոկտեմբեր — Sputnik. Թուրքիայում ճանաչված փոփ երգչուհի Հյուլյա Ավշարը լրագրողներին տված հարցազրույցում նշել է, որ հավանում է Արմինե Հարությունյանին: Այս մասին հայտնում է ermenihaber-ը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Hülya Avşar (@hulyavsr)

Արմինե Հարությունյանը մեծ աղմուկ բարձրացրեց` հայտնվելով «Gucci»-ի ցուցադրությունում։ Նրա ինքնատիպությունն ու էկզոտիկ կազմվածքը  անմիջապես գրավեց միլիոնավոր մարդկանց ուշադրությունը, այնուամենայնիվ, նրանցից ոչ բոլորը դրական արձագանքեցին աղջկա «հաղթանակին»։ Նրա հասցեին բազմաթիվ քննադատական մեկնաբանություններ հնչեցին:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Armina (@deararmine)

Հայաստանցի մոդելը չի վրիպել նաև թուրք երգչուհի Հյուլյա Ավշարի ուշադրությունից։ 

«Վերջին շրջանում իմ ամենաշատ հավանած և ըստ իս` խարիզմատիկ դեմքը  Արմինե Հարությունյանն է: Մի աշխարհում, որտեղ բոլորը նման են մեկը մյուսին, նա այնքան բնական և գեղեցիկ է, որ գրավում է ուշադրությունս»,- խոստովանել է Հյուլյան:

Մոդել Արմինե Հարությունյանը ՀՀ վաստակավոր նկարիչ Խաչատուր Ազիզյանի թոռնուհին է, հաջողությամբ  հանդես  եկավ Միլանում` Նորաձևության շաբաթ ցուցադրության շրջանակում  ներկայացնելով «Gucci»-ի գարուն-ամառ  2020 –ի նմուշները։

Посмотреть эту публикацию в Instagram

Thanks @gucci ✨ for new friends ♥️

Публикация от Armina (@deararmine)

Արմինեի լուսանկարներն արդեն զարդարել են բազմաթիվ  հայտնի ամսագրերի շապիկները` սկսած Vogue-ից։ Պետք է նշել, որ Հարությունյանի անհավանական գեղեցկությունը հրաշալի ընդգծում է Gucci-ի ոճը և փայլուն արտացոլում է այս պատկերավոր իտալական նորաձևության տան ժամանակակից գեղեցկությունը: 

Հիշեցնենք, որ  Արմինեն համաշխարհային նորաձևության ցուցադրությանը մասնակցած առաջին հայաստանցի մոդելն է: «Gucci»-ն  Արմինե Հարությունյանին ընտրել է 500 մոդելների շարքից:

Լրահոս
0