Աշխարհի ամենափոքր նոթբուքը «ճանապարհին» է․ տեսանյութ

© Photo : Austin DistelМолодой человек с компьютером
Молодой человек с компьютером - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Նախագծերի համար գումար հատկացնելու կայքերից մեկում հայտնվել է հետաքրքիր արտադրանք, որը գուցե անցյալում թողնի մեզ ծանոթ նոթբուքները։

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Ամերիկյան IndieGoGo նվիրատվությունների կայքում 7-դյույմանոց սենսորային էկրանով և 536 գրամ կշռող նոթբուք են ներկայացրել։ 

Парень со смартфоном - Sputnik Արմենիա
Այ քեզ բան․ Facebook–ը «մերժում» է սմբուկն ու դեղձը, ամերիկացիները շեղում են սմարթֆոնից

Սարքավորումը կկարողանա փոխարինել ծանր լեփթոփներին, որոնք բավականին անհարմար է տեղափոխել երկար ճանապարհ գնալիս։

Արհեստական բանականությունն արդեն խոսում է Վլադիմիր Պուտինի ձայնով․ տեսանյութ

Իր չափերի ու քաշի համեմատ Peakago անվանումով նոթբուքն ունի բավականին լավ «սերուցք»` Intel 8350 չիփսեթ, 8ԳԲ օպերատիվ հիշողություն և 128 ԳԲ ծավալով ներքին հիշողություն։ Այս ամենը լիովին բավականի է, որ Windows 10 օպերացիոն համակարգը տվյալ համակարգչի վրա աշխատի անխափան։ Սարքն օժտված է 4G ցանցին միացող մոդուլով, Wi-Fi-ով, ինչպես սովորական USB 3․0, այնպես էլ Type-C բնիկներով։ Այս ամենից բացի, մոնիտորին կատարվողը կարելի է ցուցադրել ավելի մեծ էկրանների վրա micro HDMI-ի միջոցով։

Փոքրիկ ռոբոտիկը քայլում ու թռչկոտում է մարդու պես. տեսանյութ

Նշենք, որ սարքավորումը հնարավոր է օգտագործել և՛ որպես նոթբուք, և՛ որպես պլանշետ։

Արտադրողը սարքավորման նախատիպերն ուղարկում է տարբեր բլոգերների, որպեսզի նրանք փորձարկեն գաջեթը, իսկ թե երբ կլինի պաշտոնական թողարկումը, հայտնի չէ։ Ընկերությունը վստահեցնում է, որ գինը լինելու է բավականին մատչելի, ինչը ներկայացվում է որպես Peakago նոթբուքի արժանիք։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала