Facebook-ը ներկայացրել է իր նոր տարբերանշանը. լուսանկար

© Sputnik / Andranik GhazaryanПользователь социальной сети Facebook
Пользователь социальной сети Facebook - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մարկ Ցուկերբերգի հիմնադրած աշխարհահռչակ սոցցանցը պատրաստվում է փոփոխություններ անել իր սոցցանցերում։

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Facebook ընկերությունը ներկայացրել է նոր կորպորատիվ տարբերանշանը և ապրանքանիշի ռազմավարությունը։ Ընկերությունը հուսով է, որ դրանց շնորհիվ ընկերությունը կտարբերվի իր առանձին ծառայություններից և հավելվածներից։

Նոր տարբերանշանն իրենից ներկայացնում է հասարակ տառատեսակով, մեծատառերով, տպատառ գրված Facebook բառը։

© Photo : Facebook NewsroomFacebook ընկերության նոր տարբերանշանը
Facebook-ը ներկայացրել է իր նոր տարբերանշանը. լուսանկար - Sputnik Արմենիա
Facebook ընկերության նոր տարբերանշանը

Առաջիկայում տարբերանշանը կավելանա Instagram, WhatsApp և Oculus հավելվածներում, որպեսզի ցուցադրվի ծառայությունների` Facebook ընկերությանը պատկանելը։

Աշխարհի ամենափոքր նոթբուքը «ճանապարհին» է․ տեսանյութ

Իսկ բուն սոցցանցը, ինչպես նաև Facebook հավելվածը, պահպանելու են իրենց ապրանքանիշն ու ոճը։

Tesla–ի մեքենաները սկսել են ճանաչել կոները

Լրահոս
0