Հունաստանն առաջիկայում կվավերացնի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

© Sputnik / Aram NersesyanСовместная пресс-конференция президентов Армении и Греции Армена Саркисяна и Прокописа Павлопулоса (5 ноября 2019). Еревaн
Совместная пресс-конференция президентов Армении и Греции Армена Саркисяна и Прокописа Павлопулоса (5 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հունական կողմը խոստացել է արագացված ռեժիմով քննարկել Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը։

ԵՐԵՎԱՆ, 5 նոկեմբերի - Sputnik. Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին հայտնել է, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը հունական կողմը կվավերացնի մեկ-երկու ամսվա ընթացքում: Այս մասին երկու երկրների նախագահների համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Президент Греции Прокопис Павлопулос в мемориальном комплексе Цицернакаберд (5 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկերոջը հաստատելու համար, որ մոտ ապագայում` մեկ-երկու ամսվա ընթացքում, հունական կողմը կարագացնի ՀՀ և ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը, և այն կվավերացվի մոտակա մեկ-երկու ամսվա ընթացքում»,- ասաց Սարգսյանը:

Նշենք, որ Հունաստանի նախագահը տիկնոջ՝ Վլասիա Պավլոպուլուի հետ պաշտոնական այցով Հայաստան է  ժամանել ՀՀ նախագահի հրավերով։

«Իրենցից սովորելու շատ բան ունենք». նախագահը հանդիպել է Ճապոնիայի հայ համայնքի հետ

Նշենք, որ մինչ այժմ ՀՀ—ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացրել են 16 երկրներ` Բուլղարիան, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Էստոնիան, Կիպրոսը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Հունգարիան, Մալթան, լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան, Ֆինլադիան, Միացյալ Թագավորությունը։

Լրահոս
0