https://arm.sputniknews.ru/20191105/prkararnery-dzknorsi-din-durs-en-berel-jrataric-srti-katvatcic-e-mahacel-20991663.html
Փրկարարները ձկնորսի դին դուրս են բերել ջրատարից. սրտի կաթվածի՞ց է մահացել
Փրկարարները ձկնորսի դին դուրս են բերել ջրատարից. սրտի կաթվածի՞ց է մահացել
Sputnik Արմենիա
Արարատի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել. 53–ամյա տղամարդը, որը գնացել էր ձուկ որսալու, հանկարծամահ է եղել։ 05.11.2019, Sputnik Արմենիա
2019-11-05T14:56+0400
2019-11-05T14:56+0400
2019-11-05T15:03+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/1893/26/18932678_0:0:1590:899_1920x0_80_0_0_d0e55a5ebd4fab4955af9fbbbf7fe28f.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2019
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1893/26/18932678_22:0:1452:899_1920x0_80_0_0_1787e7c8881c12938315df7b84bf03b0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, հասարակություն , պատահարներ, հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին), վթար, պատահար, սպանություն, գողություն
հայաստան, հասարակություն , պատահարներ, հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին), վթար, պատահար, սպանություն, գողություն
Փրկարարները ձկնորսի դին դուրս են բերել ջրատարից. սրտի կաթվածի՞ց է մահացել
14:56 05.11.2019 (Թարմացված է: 15:03 05.11.2019) Արարատի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել. 53–ամյա տղամարդը, որը գնացել էր ձուկ որսալու, հանկարծամահ է եղել։
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Փրկարարներն այսօր Արարատի մարզի Սիս գյուղի ջրատարից 53–ամյա տղամարդու դի են հանել։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Նոյեմբերի 5-ին, ժամը 11:59-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Սիս գյուղի ջրատարում քաղաքացու դի է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,–նշված է ԱԻՆ–ի հաղորդագրության մեջ։
Անհետ կորած 51-ամյա երաժշտի դին հայտնաբերել են Չարենցավանի ջրամբարում
Փրկարարները ջրատարից դուրս են բերել Գուրգեն Հ.-ի դին (ծնված 1966 թ.) և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:
Shamshyan.com–ը հայտնում է, որ, ըստ նախնական տեղեկությունների՝ Գուրգեն Հ.-ն հնարավոր է ՝ մահացել է սրտի կաթվածից։ Տղամարդն այսօր այցելել է նշված վայր և ցանկացել էր ձուկ բռնել: Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նրա ձկնորսական կարթը և մի քանի բռնած ձկներ: