00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Հարությունով․ «ՀՀ-ն կարող է դիմել ՀԱՊԿ-ին, եթե ինքնուրույն չդիմակայի ռազմական վտանգին»

© Sputnik / Hayk PetrosyanВоенный эксперт Давид Арутюнов
Военный эксперт Давид Арутюнов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է այն մասին, թե որ դեպքում Հայաստանը կարող է դիմել ՀԱՊԿ-ին, և արդյո՞ք ադրբեջանական հերթական ակտիվությունը սահմանին առիթ է դիմելու ռազմական դաշնակցի օգնությանը։
Հարությունով․ «Հայաստանը կորղ է դիմել ՀԱՊԿ-ին, եթե չկարողնա իքնուրույն դիմակայել ռազմական վտանգը»

Թե ինչու Հայաստանի իշխանությունը չի դիմում ՀԱՊԿ-ին` զսպելու Ադրբեջանին,  բոլոր իշխանությունների օրոք ընդդիմության հիմնական հարցերից մեկն է։ Սակայն այս հարցում կան աշխատանքային հստակ ընթացակարգեր, թե որ դեպքում կարելի է դիմել ռազմական դաշինքի աջակցությանը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը։

Российские военные танки, БТР - Sputnik Արմենիա
Տանկեր, Սիրիա և ՀԱՊԿ. հայ–ռուսական գործընկերության ժամանակակից միտումները

«Հայկական կողմը կարող է դիմել ՀԱՊԿ-ին, եթե մեր անվտանգությանը սպառնացող ռազմական վտանգը գերազանցում է մեր հնարավորությունները։ Այսինքն` եթե հայկական կողմը տեսնում է, որ ինքնուրույն չի կարողանում լուծել այդ հարցը, կարող է դիմել աջակցության»,-նշեց Հարությունովը։ 

Սակայն ըստ փորձագետի՝ վերջին տարիներին հայկական զինված ուժերը կարողացել են դիմակայել արտաքին վտանգներին և կարիքը չի եղել աջակցության դիմել։ Եվ ադրբեջանական կրակոցներին ՀԱՊԿ-ից արձագանք չի եղել, քանի որ Հայաստանը այդ հարցով երբեք չի դիմել։

Ինչ վերաբերում է զենքի վաճառքին, ապա փորձագետը նշում է, որ  խնդրի մասին հայկական կողմը բավական հաճախ է խոսում։ ՀԱՊԿ-ի նման կազմակերպություններում նորմալ է, որ կարող են տարաձայնություններ լինել․ նման խնդիրներ ՆԱՏՕ-ում էլ կան՝ Հունաստանի և Թուրքայի մասով։ 

Սև բերդը` որպես բարեկամության խորհրդանիշ. մեկնարկել է հայ–ռուսական միջխորհրդարանական նիստը

Հարությունովի խոսքով՝ այն որ հայկական կողմը աշխատում է այդ ուղղությամբ և փորձում  է ազդել ռուսական կողմի դիրքորոշման վրա, որ մինիմալիզացնի  կամ սահմանափակի, կամ ինչ-որ ձևով ազդի այդ գործընթացի վրա, իրականում նորմալ գործընթաց է։ Այլ հարց է, թե հայկական կողմի լծակները որքանով կարող են ազդել այդ գործընթացի վրա։ 

«Ես չեմ տեսնում լուրջ լծակներ, որ կարող են կանգնեցել այդ պրոցեսը»,-նշեց Հարությունովը։ 

Իսկ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց, ըստ փորձագետի՝ չի քննարկվում և չեն էլ կարող քննարկել, քանի որ չկա այլընտրանքային ռազմական կառույց, որը կարող է նույն ծավալով Հայաստանի անվտանգության պատասխանատվությունը վերցնել իր վրա և Հայաստանին ընդունել իր կազմում։

Константин Затулин на заседании армяно-российского Лазаревского клуба (30 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Սահմանային խախտումների հարցով Հայաստանը պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ–ին. Զատուլին

Հիշեցնենք, որ Երևանում կայացած ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի Խորհրդի նիստից հետո ՌԴ դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե Տավուշի ուղղությամբ հակառակորդի  գործողությունները ինչո՞ւ չեն դիտարկվում որպես ահաբեկչություն՝  նշել է, որ Հայաստանի սահմաններին Ադրբեջանի իրականացրած գործողությունների հարցով Երևանը պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ին․

Հայաստանը` որպես ՀԱՊԿ անդամ, իրավունք ունի այդ հարցը բարձրացնել կազմակերպության ներսում` այլ երկրների առաջ, բայց պաշտոնական Երևանը նման հարցը չի բարձրացրել:

Լրահոս
0