«Երիտթուրքերը կնախանձեին այս իրավիճակին». դասախոսները միացել են ուսանողների բողոքին

© Sputnik / Asatur YesayantsЗабастовка в ЕГУ (6 ноября 2019). Ереван
Забастовка в ЕГУ (6 ноября 2019). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում լսարանները դատարկ են. վաղ առավոտից մեկնարկած դասադուլը շարունակվում է։

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik. Հայկական բուհերն առանց հայերենի պարտադիր դասավանդման` նույնն է, ինչ  Հայաստանն առանց հայերի. երիտթուրքերը կնախանձեին այս իրավիճակին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ժամանակակից հայոց լեզվի ամբիոնի դոցենտ Ռիտա Սաղաթելյանը, որը միացել է ԵՊՀ հայ բանասիրության և պատմության ֆակուլտետների ուսանողների բողոքի ակցիային։

© Sputnik / Asatur YesayantsԺամանակակից հայոց լեզվի ամբիոնի դոցենտ Ռիտա Սաղաթելյան
«Երիտթուրքերը կնախանձեին այս իրավիճակին». դասախոսները միացել են ուսանողների բողոքին - Sputnik Արմենիա
Ժամանակակից հայոց լեզվի ամբիոնի դոցենտ Ռիտա Սաղաթելյան

Հայտնել էինք, որ ուսանողները բողոքում են աշխատանքային քննարկման դրված «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծից, ըստ որի` «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Պատմություն» առարկաները պարտադիր չեն լինելու այլ ֆակուլտետների ուսանողների համար։

«Արդեն 4 տարի է` հայոց լեզվի դասավանդման մեթոդները, դասագրքի անունը փոխվել է («Հայոց լեզու և խոսքի մշակույթ») և այնպես չէ, որ դասագրքի անունը ձևականորեն է փոխվել։ Առարկան հարմարեցված է ըստ ֆակուլտետների, ավելին` երբեք նույնի կրկնություն չի արվում»,–ասաց նա։

Դասախոսի խոսքով` եթե կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին թվում է` դիմորդը դպրոցում այնքան է սովորում, որ իրեն բավարար է այդ գիտելիքը, ապա նախարարը կարող է բուհեր այցելել ու զրուցել ուսանողների հետ։

Забастовка в ЕГУ (6 ноября 2019). Ереван - Sputnik Արմենիա
Պահանջում ենք հայոց լեզվի և պատմության ավելի բարձր մակարդակի ուսուցում. ԵՊՀ–ում դասադուլ է

Հայոց լեզուն հայտնվել է Ռուսաստանում ամենապահանջված լեզուների տասնյակում

Սաղաթելյանը նշեց նաև, որ շատ ավելի լավ կլիներ, որ պաշտոնյաները 3 ամիսը մեկ հայերենից թեստ հանձնեին ու կատարելագործեին իրենց գիտելիքները։

Հայ բանասիրության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Ինեսա Ոսկանյանն էլ նշեց, որ, ճիշտ է, իրենց ֆակուլտետի համար հայերենի ուսուցումը պարտադիր է, սակայն իրենք մտածում են մյուսների և ապագա սերնդի մասին։

© Sputnik / Asatur YesayantsՀայ բանասիրության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Ինեսա Ոսկանյան
«Երիտթուրքերը կնախանձեին այս իրավիճակին». դասախոսները միացել են ուսանողների բողոքին - Sputnik Արմենիա
Հայ բանասիրության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Ինեսա Ոսկանյան

«Մեր ապագա սերունդներին կրթողներն այսօրվա` մեզ պես ուսանողներն են չէ՞ լինելու։ Եթե հայոց պատմությունից տեղյակ չլինեն, լեզվին լավ չտիրապետեն` ի՞նչ գիտելիքներ են տալու հաջորդ սերնդին։ Մյուս կողմից, եթե մարդու` հայոց լեզվի իմացությունը պետք է բուհերում չամրապնդվի, ապա որտեղի՞ց պետք է համապատասխան գիտելիքներ ձեռք բերի»,–ասաց նա։

Հարված գոտկատեղից ներքև. ո՞ւմ է խանգարում հայոց լեզուն

Պատմության ֆակուլտետի 1–ին կուրսի ուսանող Արմեն Գևորգյանն էլ իր հերթին նշեց, որ հայոց լեզուն և պատմությունը դարեր շարունակ մեր ինքնության պաշտպանն են եղել։ Հիմա, ըստ նրա, կառավարությունը միտումնավոր թուլացնում է մեր ինքնությունը և պարզ չէ` ինչու։

© Sputnik / Asatur YesayantsՊատմության ֆակուլտետի 1–ին կուրսի ուսանող Արմեն Գևորգյան
«Երիտթուրքերը կնախանձեին այս իրավիճակին». դասախոսները միացել են ուսանողների բողոքին - Sputnik Արմենիա
Պատմության ֆակուլտետի 1–ին կուրսի ուսանող Արմեն Գևորգյան

«Ուշագրավ է այն հանգամանքը, որ նախարարությունում կարծում են` հայոց լեզուն և պատմությունը պետք չեն, օրինակ` բժշկին կամ տնտեսագետին, սակայն այդպես չէ. դրանք բազային առարկաներ են, որոնք պետք են բոլոր մասնագետներին։ Որքան լեզվի ու պատմության իմացությունդ մեծ է, այնքան ոտքիդ տակ հողն ավելի ամուր է»,–ասաց նա։

Նշենք, որ դասադուլը շարունակվում է. ուսանողները վստահեցնում են` այնքան ժամանակ դասադուլ կանեն,  մինչև նախարարությունը հայտարարի, որ որոշման նախագիծը կյանքի չի կոչվելու։

Հիշեցնենք, որ ուսանողներն արդեն իսկ նախագծի դեմ ստորագրահավաք են սկսել, որին միացել են նաև մարզային բուհերի ուսանողները։

Լրահոս
0