00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մաքսայինի նախկին պետի հյուրանոցն աճուրդի կհանվի. մեկնարկային գինն արդեն սահմանված է

© Sputnik / Lusine AdamyanЦахкадзор зимой
Цахкадзор зимой - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահն Ազգային ժողովում ասել է, թե ովքեր են հետաքրքրված հյուրանոցով` կարծիք հայտնելով, որ աճուրդի մասին հայտարարելուց հետո այն գնել ցանկացողների թիվը կմեծանա։

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik. Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին պատկանող «Գոլդեն Փելես» հյուրանոցը դեկտեմբերին նոր սեփականատեր կունենա: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:

«Մենք պատրաստում ենք աճուրդով վաճառքի տարբերակը և հուսով ենք` շատ շուտով նախագիծը կներկայացնենք, ու կառավարությունն արագ կընդունի այն»,–ասաց նա։

Հյուրանոցով հետաքրքրվել են արտերկրում բնակվող հայ գործարարներ, որոնց թիվը, Բաբայանի խոսքով,գնալով ավելանում է։

Цахкадзор зимой - Sputnik Արմենիա
«Գոլդեն Փելես» հյուրանոցը պետությա՞նն է փոխանցվել. Ծաղկաձորի քաղաքապետի պարզաբանումը

«Այս խոսակցությունները, իհարկե, նպաստում են դրան։ Կլինեն մարդիկ, որոնք չեն հայտարարել իրենց հետաքրքրվածության մասին, բայց արդեն աճուրդը հայտարարելուց հետո հնարավոր է` ի հայտ գան»,– ասաց նա։

Հյուրանոցի վաճառքի մեկնարկային գինը, ըստ Բաբայանի, կսահմանվի շուրջ 17 մլն դոլար։

Հիշեցնենք` ՀՀ կառավարության սեպտեմբերի 26–ի նիստում որոշվեց ընդունել Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին պատկանող Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը` որպես նվիրատվություն։

«Գոլդեն Փելեսով» հետաքրքրվողները շատ են. կառավարությունը դեռ մտածում է

Նախկին պաշտոնյան նման առաջարկ էր արել այն բանից հետո, երբ ԱԱԾ–ն բացահայտել էր նրան պատկանող երեք հյուրանոցներն անօրինական գումարներով կառուցելու փաստը։

2018թ.–ի նոյեմբերին ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ` Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) փաստով։

«Գոլդեն Փելես» հյուրանոցը մինչև տարեվերջ կա՛մ կվաճառվի, կա՛մ աճուրդի կհանվի. Բաբայան

Ըստ մեղադրանքի` Արմեն Ավետիսյանն իր երեք հյուրանոցները կառուցել է ապօրինի ձեռք բերված միջոցներով, իսկ դրանց ծագումը թաքցնելու համար ներկայացրել իբրև արտասահմանյան ներդրում։

Երևանի Ազատության պողոտայում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի կառուցումը, օրինակ, վերագրվել է Կիպրոսի օֆշորային գոտում հիմնադրված «Ռիվերհիլ Հոլդինգս» ընկերությանը։

Լրահոս
0