00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արևմուտքի խոշորագույն երկրների բնակիչների մեծ մասը դժգոհ է հասարակության այսօրվա մոդելից

© AFP 2024 / ANDREAS SOLAROФонтан Треви в Риме
Фонтан Треви в Риме  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արևմուտքի առաջատար երկրների բնակիչների մեծ մասը դժգոհ է հասարակության ժամանակակից մոդելից և կարծում է, որ լիբերալիզմը ճգնաժամի մեջ է։ Դրա վկայությունն են Sputnik.Կարծիք նախագծի հարցման տվյալները։

Ուսումնասիրությունների համաձայն` իտալացիների 80%–ը, Ֆրանսիայի քաղաքացիների 73%–ը, գերմանացիների 61%-ը, ամերիկացիների 60%–ը և Մեծ Բրիտանիայի հպատակների 58%–ը կարծում են, որ լիբերալիզմն իր ներկայիս ձևով ճգնաժամ է ապրում և առկա զարգացման մոդելի հետ մեկտեղ անհրաժեշտ են այլ մոդելներ։ Լիբերալիզմը ժամանակակից հասարակության համար լավ մոդել են համարել բրիտանացիների 42%–ը, ԱՄՆ քաղաքացիների 40%–ը, ԳԴՀ բնակիչների 39%–ը, ֆրանսիացիների 27%–ը և իտալացիների միայն 20%–ը։

У Триумфальной арки в Париже перед началом мемориального мероприятия по случаю 100-летия окончания Первой мировой войны.  - Sputnik Արմենիա
Արևմուտքի բնակիչներն իրենց երկրներում կոռուպցիայի մակարդակը գնահատում են բարձր

Հետաքրքրական է, որ Մեծ Բրիտանիայում կրթության ավելի բարձր մակարդակ ունեցող հարցվածները հաճախ ընտրել են այն պատասխանները, որոնք հաստատում են ճգնաժամի վերաբերյալ պնդումը։ Մյուս երկրներում նման կարծիք են հայտնել մարդիկ, որոնք ցածր կամ միջին կրթական մակարդակ ունեն։

Հարցումն իրականացրել է Ifop ֆրանսիական ընկերությունը, հարցմանը մասնակցել են 18 տարեկանից բարձր 5031 մարդ։ Տվյալների անճշտության առավելագույն մակարդակը կազմում է +/-3,1 տոկոս` 95 տոկոս վստահության հավանականությամբ:

Եզրահանգումներ` ըստ երկրների

Ֆրանսիա

Ֆրանսիացիների բավական մեծ տոկոսն է (73%) կարծում, որ լիբերալիզմի առկա մոդելը ճգնաժամի մեջ է, անհրաժեշտ են նաև զարգացման այլ մոդելներ։

Առավել հաճախ նման տեսակետ են հայտնել 35-ից բարձր տարիքի մարդիկ (75%` 66%–ի դիմաց)։

Գյուղական համայնքներում մարդիկ առավել հաճախ են դժգոհում լիբերալիզմից (76%` 72%–ի և 70%–ի դիմաց)։

Ընտրություններին իրենց քվեները Jean-Luc Mélenchon–ին (82%) և Benoît Hamon–ին (78%) տված ֆրանսիացիներն ավելի հաճախ են ասել, որ լիբերալիզմը ճգնաժամ է ապրում։

ԱՄՆ

Կրթական ցածր և միջին մակարդակ ունեցող մասնակիցներն առավել հաճախ են հակված այն կարծիքին, որ լիբերալիզմը ճգնաժամ է ապրում (66% և 62%` 56%–ի և 52%–ի դիմաց)։

Молодые люди в масках ЕС - Sputnik Արմենիա
Եվրոպացիների մեծամասնությունը ցանկանում է բարելավել Ռուսաստանի հետ հարաբերությունները

Հանրապետականներն առավել հաճախ են դժգոհում լիբերալիզմից, քան դեմոկրատները (76%` 49%–ի դիմաց)։

Ոչ կրոնասեր ամերիկացիների կեսից ավելին լիբերալիզմը հասարակության լավ մոդել են համարում, նրանք կարծում են, որ լիբերալիզմն էական փոփոխությունների կարիք չունի (54%)։

Մեծ Բրիտանիա

Բրիտանացիների կեսից ավելին (58%) համաձայն են այն պնդմանը, որ լիբերալիզմի առկա մոդելը ճգնաժամ է ապրում, սակայն այլ երկրների համեմատ նման կարծիք ունեցող հարցվածների տոկոսային թիվն ամենացածրն է։

Կրթական ավելի բարձր մակարդակ ունեցող բրիտանացիները մյուսներից հաճախ են կարծում, որ առկա լիբերալիզմի հետ մեկտեղ զարգացման այլ մոդելներ են անհրաժեշտ հասարակությանը (71%` 56%–ի դիմաց (ցածր մակարդակով), ինչպես նաև միջին և տարրական բարձր կրթական մակարդակով` 57% յուրաքանչյուրը)։

Բրեքսիթի կուսակցությանը հավատարիմ մարդիկ (70%) մյուս քաղաքական խմբերից առավել հաճախ են համաձայնում այն պնդմանը, որ լիբերալիզմի առկա մոդելը ճգնաժամ է ապրում, և դրա հետ մեկտեղ զարգացման այլ մոդելներ են պետք։

Գերմանիա

Կրթական ցածր մակարդակ ունեցող գերմանացիները հաճախ են համաձայնում այն պնդման հետ, որ լիբերալիզմի առկա մոդելը ճգնաժամ է ապրում (67%` 62%–ի, 60%–ի և 57%–ի դիմաց), նման կարծիքի առավել շատ հակված են հարցմանը մասնակցած այն մարդիկ, որոնք սատարում են Die Linke ձախ սոցիալիստական կուսակցության (73%), աջ և ուլտրաաջ Alternative fur Deutschland–ի (74%) քաղաքական կուրսը։

Պետք է նշել, որ Բեռլինի (70%) և Սաքսոնիայի (73%) բնակիչները ավելի հաճախ են դժգոհում լիբերալիզմից, քան այլ շրջանների բնակիչները։

Իտալիա

Իտալացիների 80% է դժգոհ լիբերալիզմի առկա մոդելից։ Սա դիտարկվող երկրների շարքում ամենաբարձր ցուցանիշն է։

Լրահոս
0