00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կենդանաբանական այգում կրկին շուն են բռնել. ինչպե՞ս կանխել հնարավոր վտանգները

© Sputnik / Aram NersesyanИпподром еревaнского зоопарка
Ипподром еревaнского зоопарка - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կենդանաբանական այգու տարածքում թափառող շները ամեն օր փորձում են այգի ներթափանցել։ Այգու կենդանաբույժը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է` ինչի հետևանք կարող է լինել շների նման վարքը։

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի — Sputnik, Կարինե Հարությունյան. Երևանի կենդանաբանական այգում հոկտեմբերի 31–ից այս կողմ արդեն 11 թափառող շուն են բռնել։ Այսօր լուսադեմին էլ այգու աշխատակիցները ևս մեկին բռնեցին, որը մուֆլոնների տարածքի մոտ էր շրջում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց այգու գլխավոր կենդանաբույժ Հարություն Հովհաննիսյանը։

Ереванский зоопарк - Sputnik Արմենիա
Կենդանաբանական այգում ևս 2 շուն են բռնել. աշխատում են արտակարգ ռեժիմով

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հոկտեմբերի 31–ին կենդանաբանական այգու ղեկավարությունը հայտարարել էր, որ թափառող շները հարձակվել ու երեք կենգուրու են հոշոտել, իսկ հաջորդ օրը` նոյեմբերի 1–ին, շների ոհմակը հարձակվել ու 3 մուֆլոն էր կերել։ Նույն օրը այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանն աշխատանքից ազատման դիմում էր գրել։

«Շներն այգու «տեղն արել են»։ Խնդիրն այն է, որ այժմ շների զուգավորման շրջանն է, իսկ այդ ժամանակ, եթե ոհմակում էգ է լինում, որձերը փորձում են ինքնադրսևորվել ցանկացած ձևով։ Որս անելն էլ ինքնադրսևորման ձև է, կենդանիները մեղավոր չեն»,–ասաց Հովհաննիսյանը։

Անդրադառնալով շների հարձակմանը մուֆլոնների և կենգուրուների վրա` նա նշեց, որ և՛ մուֆլոնը, և՛ կենգուրուն շանը վնաս տալու հնարավորություն չունեն. երկուսն էլ, գիշատիչ տեսնելով, ուղղակի փախուստի են դիմում։ Բացի այդ, ըստ կենդանաբույժի, այգում ապրող կենգուրուները մեծ չէին` 15-20 կգ քաշ ունեցող։

Շները չէի՞ն կարող երկրորդ անգամ ներս մտնել. սատկած կենդանիների աղմկոտ միջադեպի հետքերով

Հովհաննիսյանը ևս մեկ հետաքրքիր հանգամանք հայտնեց` նույնիսկ եթե մուֆլոններին կամ կենգուրուներին չուտեին շները, բայց երկար վազեին նրանց հետևից, թե՛ կենգուրուի, թե՛ մուֆլոնի մոտ սթրեսից ու վախից սրտի կանգ կառաջանար։

© Sputnik / Aram Nersesyan Հարություն Հովհաննիսյան
Կենդանաբանական այգում կրկին շուն են բռնել. ինչպե՞ս կանխել հնարավոր վտանգները - Sputnik Արմենիա
Հարություն Հովհաննիսյան

«Մենք կենդանիների վրա հարձակվող շների հավանական թեկնածուներին արդեն բռնել ենք։ Սակայն հարցն այն է, որ մեր բռնած բոլոր շները «տան պահած» տեսք ունեն` լավ սնված են, ու մի քիչ անհասկանալի է նրանց` թափառական լինելը»,–ասաց նա։

Կենդանաբանական այգու հարակից տարածքների թափառող շներին վնասազերծում են. տեսանյութ

Ի դեպ, այս օրերին Երևանում է Եվրոպական կենդանաբանական այգիների և ակվարիումների միջազգային ասոցիացիայում մեծ կատվազգիների գծով կենդանաբույժ-խորհրդատու, Թեհրանի կենդանաբանական այգու տնօրեն Իման Մեմարիան, որն այգուն օգնում է փորձի փոխանակման հարցում։ Մեմարիան նշեց, որ տեղյակ է շների հարձակման դեպքի մասին և անակնկալի չի եկել, քանի որ նման դեպքերը բացառիկ չեն։

Директор еревaнского зоопарка Рубен Хачатрян на пресс-конференции (19 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Կենդանաբանական այգու նախկին տնօրենը խոստանում է մնալ այգու կողքին

«Թափառող կենդանիները մեծ խնդիր են այս տարածաշրջանի համար։ Նրանք հիմնական սնունդ չունեն, ինչի պատճառով էլ սկսում են փնտրել դա` որտեղ պատահի։ Թափառող շների քանակը գնալով ավելանում է, ու դա լուրջ խնդիր է։ Լուծումը մեկն է` պետք է ցանկապատել այգու տարածքը»,–ասաց նա։

Նրա խոսքով` որքան էլ որսան շներին, միևնույն է, ուրիշ շներ մուտք կգործեն այգի։ Նա հիշեց, որ 6-7 տարի առաջ Իրանի կենդանաբանական այգու հետնամուտքը բաց էր մնացել, ու շներ էին ներս մտել տարածք։ Նրանք եղնիկների վանդակի մոտ էին կանգնել ու սկսել հաչալ` վանդակ մտնել չէր հաջողվել։ Մի քանի եղնիկներ վախից ինքնասպան էին եղել` իրենց հարվածելով պատերին։

Կենդանաբանական այգու թռչունների բաժնի պատասխանատու Գարեգին Խլղաթյանն էլ հայտնեց, որ նոյեմբերի 31–ից ուժեղացված հսկողություն է այգում սահմանվել. ամբողջ գիշեր 15 հոգով հսկում են տարածքը։ Նա նշեց` շներին բռնում ու փոխանցում են «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ–ին։

© Sputnik / Aram NersesyanԻման Մեմարիան
Կենդանաբանական այգում կրկին շուն են բռնել. ինչպե՞ս կանխել հնարավոր վտանգները - Sputnik Արմենիա
Իման Մեմարիան

Ի դեպ, մեր` այգում գտնվելու ժամանակ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ–ի աշխատակիցները եկան ու այգու աշխատակիցների բռնած շանը տարան։ ՀՈԱԿ–ի աշխատակիցները հայտնեցին, որ թափառող շներին կատաղության դեմ են սրսկում, ինչպես նաև ստերջացնում ու բաց են թողնում այգուց մի փոքր հեռու տարածքում։

Նշենք նաև, որ այգու կենգուրուների վանդակն այս պահին դատարկ է. 3 կենգուրու կար, որոնց շները հոշոտել են։

© Sputnik / Aram NersesyanԵրևանի կենդանաբանական այգու մուֆլոնը
Երևանի կենդանաբանական այգու մուֆլոնը - Sputnik Արմենիա
1/8
Երևանի կենդանաբանական այգու մուֆլոնը
© Sputnik / Aram NersesyanԻման Մեմարիանը և Հարություն Հովհաննիսյանը
Իման Մեմարիանը և Հարություն Հովհաննիսյանը - Sputnik Արմենիա
2/8
Իման Մեմարիանը և Հարություն Հովհաննիսյանը
© Sputnik / Aram NersesyanԳարեգին Խլղաթյան
Գարեգին Խլղաթյան - Sputnik Արմենիա
3/8
Գարեգին Խլղաթյան
© Sputnik / Aram NersesyanԵրևանի կենդանաբանական այգի
Երևանի կենդանաբանական այգի - Sputnik Արմենիա
4/8
Երևանի կենդանաբանական այգի
© Sputnik / Aram NersesyanԵրևանի կենդանաբանական այգու մուֆլոնը
Երևանի կենդանաբանական այգու մուֆլոնը - Sputnik Արմենիա
5/8
Երևանի կենդանաբանական այգու մուֆլոնը
© Sputnik / Aram NersesyanԵրևանի կենդանաբանական այգում բռնած շունը
Երևանի կենդանաբանական այգում բռնած շունը - Sputnik Արմենիա
6/8
Երևանի կենդանաբանական այգում բռնած շունը
© Sputnik / Aram NersesyanԵրևանի կենդանաբանական այգում բռնած շունը
Երևանի կենդանաբանական այգում բռնած շունը - Sputnik Արմենիա
7/8
Երևանի կենդանաբանական այգում բռնած շունը
© Sputnik / Aram NersesyanԵրևանի կենդանաբանական այգու կենգուրուների`ազատ մնացած վանդակը
Երևանի կենդանաբանական այգու կենգուրուների`ազատ մնացած վանդակը - Sputnik Արմենիա
8/8
Երևանի կենդանաբանական այգու կենգուրուների`ազատ մնացած վանդակը
1/8
Երևանի կենդանաբանական այգու մուֆլոնը
2/8
Իման Մեմարիանը և Հարություն Հովհաննիսյանը
3/8
Գարեգին Խլղաթյան
4/8
Երևանի կենդանաբանական այգի
5/8
Երևանի կենդանաբանական այգու մուֆլոնը
6/8
Երևանի կենդանաբանական այգում բռնած շունը
7/8
Երևանի կենդանաբանական այգում բռնած շունը
8/8
Երևանի կենդանաբանական այգու կենգուրուների`ազատ մնացած վանդակը

Հիշեցնենք, որ Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցները երեկ նամակ էին հանձնել ՀՀ կառավարություն և Երևանի քաղաքապետարան՝ հայտնելով, որ դեմ են այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականին։ Եկող շաբաթվա ընթացքում Խաչատրյանը կհանդիպի Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ. հանդիպումից հետո միայն հայտնի կլինի` Խաչատրյանը կպաշտոնավարի, թե՞ ոչ։

Լրահոս
0